Fact.am-ը գրում է.
Փորձերը, լուծել հակամարտությունը Դոնբասում ռազմական մեթոդներով, որը ենթադրում է արեւմտյան երկրներից Ուկրաինա զենքի փոխանցում , կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքին է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-ուկրաինական պատգամավորական խմբի անդամ Նորբերտ Շպինրատը (SPD), Եվրոպա-Ուկրաինա VIII-րդ ֆորումին Լեհաստանի Լոձ քաղաքում:Հաղորդում է «Росбалт» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:
Նա ընդգծել է, որ զենքի մատակարարումը ուկրաինացիներին, կհանգեցնի հակամարտության հետագա սրման , հետևաբար պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական տարբերակները, մասնավորապես, Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում: Գերմանական քաղաքական գործիչը գտնում է, որ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, անում են իրենց գործը եւ բացասական ազդեցություն ունեն տնտեսության վրա, իսկ նոր պատժամիջոցները կարող են էլ ավելի սրել իրավիճակը:
Շպինրատը նաեւ ասել է, որ Գերմանիան միանշանակ աջակցում է Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում, սակայն, նա նույնպես տառապում է տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով:
Բունդեսթագի անդամը խոստովանել է, որ Ուկրաինայի կառավարությունը իրավունք ունի եւ պարտավոր է պաշտպանվել «ռուսական ագրեսիայից» Ուկրաինայում, բայց խորհուրդ է տալիս չշտապել սպառազինության հարցում, այլ « ժամանակ տալ Մինսկի համաձայնագրերի իրականացման համար եւ հուսալ, որ հաջողության կհասնեն»: