Interpress.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Նովորոսիյսկում հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ նա ստուգում է փոխծովակալ Կուլակովի՝ հակասուզանավային պայքարի զորավարժանքները:
«Ռուսաստանը շարունակելու է զորավարժությունները իր զինված ուժերի ռազմական պատրաստվածությունը ստուգելու նպատակով»,-այսօր հաղորդել է «Ria Novosti» պետական տեղեկատվական գործակալությունը, ավելի ուշ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը նշել է, որ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ն պատժամիջոցները չեն խոչընդոտում ռազմական ռեսուրսներին: «Մենք մատակարարումների պակաս չունենք, որի պատճառով էլ կարող ենք զորավարժություններ անցկացնել և ստուգել մեր ռազմական պատրաստվածությունը»,- նշել է նա:
Նրա խոսքով, 2014 թվականին Ռուսաստանը անցկացրել է ավելի քան 3500 տարբեր զորավարժություններ այն դեպքում, երբ սկսել է դրանք անցկացնել 2013 թվականից: Բախինը նաև պատմել է, որ 2015 թվականի սեպտեմբերը Ռուսաստանի զորավարժանքների օրացույցում կարևորագույն ամիսը կլինի, երբ կենտրոնական ռազմական շրջանը զորավարժություններ կանցկացնի ԱՊՀ երկրների ներկայացուցիչների և ՀԱՊԿ-ի հետ համատեղ:
Բախինը չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրներն են մասնակցելու, այնուամենայնիվ երկու կազմակերպություններն էլ հիմնականում բաղկացած են Հայաստանից, Բելառուսից և նախկին Խորհրդային միության Կենտրոնական Ասիական պետություններից: Ադրբեջանը և Մոլդովան միայն ԱՊՀ անդամ են:
Ռուսաստանի պաշտպանության ներկայացուցիչը, որի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ԵՄ-ը և Կանադան, նշել է, որ անձնապես չի զգում, որ դրանք ազդել են իր վրա: «Հավատացնում եմ, այդ պատժամիջոցները ինձ համար ոչինչ չեն նշանակում: Դրանք ավելի վատ կլինեն նրանց համար, և նրանք կրկին կվազեն մեզ մոտ»,-ասել է Բախինը:
ԱՄՆ բրիգադային գեներալ Քեվին Ռայանը, ով ծառայել է հետախուզական, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերում, միաժամանակ գլխավորում է Հարվարդի համալսարանի Պաշտպանության և հետախուզության ծրագրերը իր «Belfer» կենտրոնում, նշել է, որ արտահերթ զորավարժությունները կարող են բարդացնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև հետագա փոխհարաբերությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ