Գիտեք, մեկ-մեկ բրիտանական դեղին մամուլ եմ կարդում: Daily Mail, The Sun, Daily Mirror: Ինչ քաք ասես կա՝ հերը 17 տարի բռնաբարել է աղջկան, տղան սպանել է քավորին, սկեսուրը չագուչով տվել է աներոջ գլխին, մարդիկ 7 ժամ անտարբեր անցել են մեռած տատիկի կողով: Հոդվածների մեջ շատ չեմ խորանում, վռազ անցնում եմ մեկնաբանություններին:
Երբեք, լսում ե՞ք, երբեք չեմ տեսել «ախ, աստված իմ, էս ի՞նչ դառավ մեր ազգը» , «Օ՜, աստված, աշխարհ ղեկավարած Հինավուրց բրիտանացին դարձել է խորթ և անտարբեր», «Էս երկիրը վարի է գնում», «Նման պահվածքը սազում է ֆրանսիացուն, ռուսին, բայց ոչ բրիտանացուն» և այլն:
Մարդիկ գիտեն՝ ինչ ա ազգը, աստվածը, պետությունը, ու անիմաստ տեղը սույն բառերը չեն հոլովում ու արժեզրկում: Դա, իմ համեստ կարծիքով, ազգի ու ցեղի ամենակարևոր տարբերություններից ա: Չես կարա ազգ լինես, եթե չգիտես՝ էդ ինչ ա, ու մասնավոր արատը թափով ազգին ես վերագրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1068868076473046?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել