Առաջին հեռախոսը ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի:  Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ 1902թ. մարտի 20-22 ոմն Նատան Ստաբլիֆիլդ ուսումնասիրել է կապը, գտնվելով նավի վրա, որը նավարկում էր Պատոմակ գետով, և հայտնաբերեց էլեկտրոնային կապը: Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաոիվ վկաներ: Այն ժամանակ այդպիսի նորությունները արգելվում էր տարածել և ինչ որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել կապի ստեղծման մասին տեղեկությունները: Համենաինդեպս Ստաբլիֆիլդի մասին ոչ մի տեղեկություն չի հայտնաբերվել: 1947թ. Bell laboratories ընկերությունը առաջարկեց ստեղծել բջջային հեռախոսը: 1983թ. թողարկվեց առաջին շարժական բջջային հեռախոսը Motorolla DynaTAC 8000X հեռախոսը: Ենթադրվում է, որ առաջին զանգը այդ հեռախոսով կատարվել է 1983թ. ապրիլի 3-ին, Motorolla-ի աշխատակից Մարտին Կուպերի կողմից: Մարտինը առաջին զանգը կատարել է իր մրցակից AT&T Ջոել Էնգլյուին: DynaTac-ը կշռել է 1.15կգ և չափվել է 22.5x12.5x3.75սմ: Ըստ այլ աղբյուրների, այն եղել է 800գ, իսկ չափսերը 33x4.5x9սմ: 

Այս հեռախոսի առջևի մասում եղել է 12 ստեղներ, որոնցից 10-ը եղել են թվեր, 2 զանգահարելու և 1 զանգն ավարտելու: DynaTAC-ը չի ունեցել էկրան և լրացուցիչ հնարավորություններ: Առանց օգտագործելու այն աշխատում էր 8 ժամ, իսկ խոսելիս մոտ մեկ ժամ(Ըստ այլ աղբյուրների 35ր.), իսկ այն լիցքավորելու համար պահանջվել է մոտ 10 ժամ: 

1989թ. ստեղծվեց Motorolla MicroTAC բջջային հեռախոսը: Խոսափողը տեղադրված էր կափարիչի տակ: 


1993թ. ստեղծվեց բջջային, որն ուներ ներկառուցված ժամացույց Benefon Beta: 1995թ. Չինաստանում ստեղծվեց աշխարհում առաջին CDMA(IS-95) տեսակի կապի միջոց: 


1996թ. թողարկվեց առաջին հեռախոսը, որը ուներ ծալվելու հնարավորություն և ավելի քիչ տեղ էր զբաղեցնում: Դա Motorolla ընկերության կողմից թողարկված StarTAC մոդելն էր:


NOKIA-ն 1996թ. ստեղծեց մի հեռախոս, որն իր մեջ ներառում էր մի շարք առանձնահատկություններ, այդ թվում ֆաքսով և էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկելու հնարավորություններ: 

1997թ. թողարկվեց Philips Spark բջջային հեռախոսը, երը ուներ բացառիկ հնարաավորություն: Այն կարող էր աշխատել 350 ժամ առանց մարտկոցը լիցքավորելու: 

1997թ. առաջին անգամ թողարկվեց բջջային գունավոր էկրանով: Դա Siemens S 10-ն էր: 


1999թ. ստեղծվեց Wap հնարավորություններով Nokia 7110 բջջայինը: 

1999թ.ին Benefon Twin+ հեռախոսը հնարավորություն տվեց օգտագործել 2 սիմ քարտերը միաժամանակ: 


1999թ. ստեղծվեց նաև սլայդ հնարավորությամբ Siemens SL10 հեռախոսը: 

2000թ. ստեղծվեց Internet Times (swatch)հնարավորություններով -Ericsson T20 մոդելը:


2000թ. առաջին հեռախոսը Benefon ESC, որը համալրված էր GPS ընդունիչով: 

2000թ. ինչպես տեսնում եք բջջայինների ծաղկման շրջաններ և այդ թվականին ստեղծվեց առաջին MP3 և MultimediaCard հնարավորություններով Siemens SL45 հեռախոսը: 

2000թ. առաջին բջջայինը ստեղծված հատուկ կանանց համար SAMSUNG SGH-A400 


2002թ. ստեղծվեց առաջին ռոտատոր փակվելու հնարավորությամբ հեռախոսը: Motorolla-V70


2002թ. թողարկվեց առաջին բջջայինը համալրված EDGE հնարավորությամբ Nokia 6200 

2002թ. թողարկվեց առաջին թվային տեսախցիկով բջջայինը SAMSUNG-V200

Առաջին բջջայինը ներքին OLED դիսփլեյով Fujitsu F504i 

Իսկ այժմ ուր են բոլոր թվարկածս բջջային հեռախոսները? Նրանց փոխարինելու են եկել գերհագեցած հնարավորություններով, ավելի ժամանակակից դիզայնով և հարմարավետությամբ համալրված հեռախոսները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել