Համայնքների խոշորացման ծրագիրն իսկական չարիք է դառնում համայնքների համար: Նախ՝ գյուղապետերն ու համայնքների ղեկավարները դեմ են ծրագրին ու վստահ են, որ դրա արդյունքում համայնքները կքանդվեն: Նրանց մտահոգությունը էսօրվա ասուլիսում ըստ էության չի հերքել «Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը: Այս պարոնը չի բացառել, որ աշխատանքները վատ կատարելու դեպքում իրոք գյուղերը կարող են քանդվել: Բաց միաժամանակ նա նշում է, որ խոշորացումը կբերի ծախսերի տնտեսումների, իսկ տնտեսված գումարը կուղղվի համայնքների զարգացմանը:
Այսինքն՝ ստացվում է, որ էս մարդիկ մտահոգված չեն համայնքների ապագայով, իրենց նպատակը ծախսերի կրճատում է՝ նույնիսկ դրանց ոչնչացման գնով: Ինչ վերաբերվում ա ծախսերի կրճատմանը, եթե նախկինում գյուղապետարանում աշխատում էին 5 հոգի, իսկ մանկապարտեզներում ասենք՝ 10 դաստիարակչուհի, խոշորացման արդյունքում աշխատելու է ուղիղ կեսը, կամ՝ կեսից էլ քիչ մարդ: Ստացվում է, որ ծախսերը տնտեսվելու են մարդկանց օրվա հացի համար աշխատած գումարի հաշվին: Սա, իրոք, աբսուրդա, ու էս տրամաբանությամբ աշխատող «բարեփոխիչները»՝ իսկ ավելի կոնկրետ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, բարձր ամբիոններից խոսում է գյուղերից արտագաղթի կրճատման ուղղությամբ իրականցվող քայլերի մասին: Սա իրոք խեղկատակություն է: Ում համար եք էդ իբր տնտեսած գումարներով համայնք զարգացնելու, եթե դուք ձեր իսկ քայլերով խթանում եք արտագաղթը:
Իրականում համայնքների խոշորացման չարաբաստիկ ծրագիր միակ շահառուն հենց Վաչե Տերտերյանն ու դե ֆակտո իր կողմից ղեկավարվող համակարգը: Նա գիտի որ նման կարևոր ծրագրի իրականացումը իր խելքի բանը չէ, բայց չգիտես ինչու համառում է՝ վերջում փչացնելու թե՛ գաղափարը, թե՛ համայնքների ներկա հարաբերականորեն կայուն վիճակը: Արդեն իսկ ոտին քցելու վառ ապացույցն այն է, որ արդեն պետք է իրականացվեին պիլոտային ծրագրեր, որոնք էդպես էլ չիրականացվեցին:
Ես ավելի քան վստահ եմ, որ ոչ պիլոտային ծրագրերը, ոչ էլ նախապատրաստական աշխատանքները նորմալ չեն իրականացվելու, իսկարդյունքում ունենալու ենք քանդված համայնքներ: Խելքի եկեք, քանի դեռ ուշ չի: Գաղափարը վատը չէ, բայց դրա իրականացումը ձեր խելքի բանը չի, չեք տեսնու՞մ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=620330178099764&set=a.108806035918850.11241.100003683622479&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել