Երեկ` ուշ երեկոյան, մեր «թանկագին» օլիգարխներից մեկի սուպերմարկետում էի` գնումների: Նկատեցի, որ դարձյալ գների բարձրացում են կատարել, հարցիս` ինչու՞, ի պատասխան անիմաստ բացատրություններ և մեկնաբանություններ ստացա: Բայց պարզից էլ պարզ է` առջևում ընտրություններն են, ժողովուրդը պետք է մուծվի: Սիրելի կառաշք վերցնող հայրենակիցներ, գոնե հասկանում եք, որ ինքներդ և մենք էլ ձեզ հետ աշխատում ենք, կարելի է ասել վաստակում ենք ձեզ տրվելիք կաշառքները:
Նախընտրական և հետընտրական թանկացումները ուղեկցելու են մեզ, քանի դեռ ժողովրդիս զգալի մասը չի դադարում կաշառքով ընտրություն կատարել, անգամ ընտրության գնալ: Արդյունքում տուժում են նաև այն բարեխիղճ քաղաքացիները, ովքեր առանց կաշաքի են գնում ընտրության և ընտրում են նրան կամ այն քաղաքական ուժին, ում ցանկանում են: Եվ այս է ցավ ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aniqochar/posts/4714283217604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել