էսօր ինձ մտահոգում է դեռահասների ու դպրոցականների կյանքը՝ դպրոցից ու համալսարաններից դուրս:
Ինչո՞վ է ապրում հայ երիտասարդը, ինչո՞վ է զբաղված, ու ինչպե՞ս է դա անում։
Մեր ժամանակ (կներեք հիշելու համար) գնում էինք մի քանի խմբակներ, ունեինք ինչ-որ զբաղմունք, որը ձևավորում էր մեր աշխարհայացքը և կարծես թե նպաստում էր մեր զարգացմանը: էլ չեմ ասում գրքերի մասին կամ տարբեր մշակութային միջոցառւմների մասին:
Այսօր բացի ընդգծված ակտիվից կան նաև կիսաակտիվ (ինչ-որ խմբերում ներգրավված) և պասիվ երիտասարդներ, և այս ամենի շուրջ դիտարկումներ կարծես թե չեն արվում:
Ուշադրությունից դուրս են մնացել վերջիններիս նպատակային զարգացման խնդիրները, և դեռահասներին հիշատակում ենք միայն դեպքից դեպք:
Մենք ունենք բավականին լավ ձևավորված դեռասահների խմբեր, և այս հարստության հետագա նպատակային զարգացումը կարևոր է մեր համար:
Բայց և պետք է նշել, որ հիմնական հետաքրքրության դեռահասները զբաղված են տարբեր հասարակաշինության ծրագրերում, որոնք հայկական արմատից զուրկ լինելով՝ կարող են կամ չանդրադառնալ, կամ վատ ընկալվել վերջիններիս կողմից:
Տարբեր առաջնորդական դպրոցները, ինչ-որ կազմակերպչական աշխատանքներ կարող են նպաստել դեռահասի՝ որպես հասարակության անդամ կայացմանը, բայց ապառիկով՝ մինչև բուն կյանքին ներգրավվածություն, որն էլ ամենաբարդ ու պատասխանատու ընթացքն է կայացման հարցում: Հենց այստեղ է, որ իրենք ունեն մեր կարիքը, և այստեղ է, որ ամեն մեկս պետք է գիտակցենք, որ անհատի կայացումը ենթադրում է լուրջ և տևական աշխատանք:
Տարիներ շարունակ աշխատելով կրթական համակարգում՝ քիչ եմ նկատել, որ դեռահասներն ինչ-որ ինքնուրույն ձեռնարկներ կայացնեն:
Սա չի նշանակում, որ ենթամշակութային ոչ ֆորմալ խմորումերի մեջ չեն կամ մեր աչքից դուրս չունեն իրենց կյանքը և ինչ-որ միջավայր:
Բայց և արդեն ծառայության ու կյանքի հաջորդական փուլերում մեր կողմից արդեն տեսանելի դրսևորումները ցույց են տալիս, որ ինչ-որ տեղ թերացել ենք, ինչ-որ տեղ կարողացել ենք օգտակար լինել մեր երեխաների համար:
Եվ հարց. արդյո՞ք այսօրվա դեռահասն ունի մեր կարիքը (ունի), և ինչպե՞ս օգտակար լինել այս ամենին, եթե ծնողը զբաղված է սոցիալական դաստիարակությամբ և ունի սահմանափակ հնարավորություն հոգևոր մշակութային դաստիարակության և զարգացման համար:
ԵՄ երիտասարդական փաստաթղթերը, տևական ժամանակ մեզ ներքաշելով գործընթացների մեջ, մեր աչքից դուրս թողեցին մեր երեխաների դաստիարակությունը և վերջիններիս արտոնեցին լինել ինքնուրույն, և կարծես թե ժամանակն է, որ մենք ունենանք մեր երեխաների մշակութային դաստիարակության մեր մոտեցումները (որի ավանդույթը մենք՝ որպես ազգ և պետություն, ունենք)։