10965084_720850171347338_1932211227_oBem.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթև Սարգսյանը՝  իր դերերի և կատարած աշխատանքների մասին

«Դժվար ապրուստ» սերիալի դռները նրա առջև բացեցին ճանաչում, հաջողություններ, նոր ձեռքբերումներ, իսկ այս ամենի հետ մեկտեղ՝ հանրության և հեռուստադիտողի  բացասական վերաբերմունքն ու ոչ այնքան դրական արձագանքն իր կերտած կերպարի վերաբերյալ: Նրա կերպարը՝ Էվան, դարձավ նրան ճանաչելու այցեքարտը, սակայն ինչպես բազմիցս նշել է կերպարը կերտած դերասանուհին՝ Տաթև Սարգսյանը, հեռուստադիտողը նրա կերպարը նույնացնում էր իր անձի  հետ՝ բացասական կարծիք հայտնելով:

Մինչ կերպարի մարդ տեսակը հանդիսատեսի դատին հանձնելը Տաթևը չէր կարծում,որ հնարավոր է այդպիսի արձագանքի արժանանա.«Վստահ էի՝ մարդիկ տարանջատում են կերպար հասկացողությունը էությունից: Հասուն մարդկանց մոտ իրականությունը հորինվածից տարբերելու ունակությունը չի բացակայում: 3 տարի առաջ չէի հասկանում ՝ ինչպես կարելի է անձամբ մարդուն չճանաչելով որակավորել, կարծիք ձևավորել և այն որպես փաստ ներկայացնել: Շատ անգամներ եմ նեղվել՝ բազմաթիվ բացասական մեկնաբանությունների, բլոգներում հոդվածների և հատկապես դրսում ինձ տեսնելիս բուռն արձագանքների պատճառով…Հիմա ես հասկացա հասարակ մի բան՝ մարդիկ խոսում են այն, ինչ հենց իրենց է բնութագրում, տեսնում այն, ինչ իրենցն է, իրենց հոգուն հարազատ: Իսկ իմն է այն, ինչ ես եմ ընդունակ տեսնել: Ինքներս ենք թույլ տալիս մեր սրտին մոտ ընդունել ինչ-որ անհիմն մեկնաբանություններ կամ թեկուզ կյանքում պատահած որևէ բան: Այդ տարբերակը ինձ մոտ այլևս չի գործում: Ես սովորեցի ոչ միայն մոտ չթողնել, այլ նաև բաց թողնել…»:

Դերասանուհին այս տարի ավարտում է Մոսկվայի «Սիներգիա» ինստիտուտի կառավարման և մենեջմենթի ֆակուլտետը:Ասում է՝  ապագայում հնարավորություն կունենա այդ ոլորտում աշխատել: Անգամ փոքրիկ բիզնես-պլան ունի:

Ժամանակին նաև աշխատում էր խանութում,իսկ  հասարակության արձագանքը այնքան էլ լավ չէր. Նա այժմ էլ զարմանում է հասարակության՝ այդ կերպ արձագանքի համար և հարցնում ՝ կարո՞ղ է մեկը ասել ինձ արդյոք ես ամոթալի աշխատանք եմ կատար:

«Խանութում աշխատում էի, որպես Merchendaizer, այսինքն, Prod menejer, որը պատասխանատու է խանութի արտաքին տեսքի համար: Կարիք կա՞ խոսելու մարդկանց անմարդկային անզուսպ անմիտ արձագանքների մասին: Հարցազրույցներից մեկում նշել եմ, և ինչ-որ մի կին այսպիսի մեկնաբանություն էր արել. «եթե հարուստ սիրեկան ունենար, կքարկոծեիք, հիմա աշխատում է, սեփական քրտինքով գումար աշխատում, էլի քարկոծում եք…»: Շնորհակալ եմ, գիտեմ, դեռ կան ադեկվատ մարդիկ… Բայց կան նաև էսպիսի դեպքեր… Լսում ես 20 տարեկան գեղեցիկ աղջիկներից. «Հա յանի էս ով ա է, սովորական խանութի սովորական աշխատող ա, գիտի զվյոզդ ա..»: Երբ կանայք ինտիլիգենտ տեսքով մոտենում են քեզ հարցնում. «Բա խի՞ ես ստեղ աշխատում, որ… Վայ, ես էլ գիտեի դերասանուհի ես….»:  Կայքերից մեկում կարդում ես վերնագիր՝ «Տատև Սարգսյանը ապրուստի խնդիր ունի, խանութում է աշխատում…» Ինձ համար ամոթ չի ճանաչում ունենալով հանդերձ ընդունել սովորական աշխատանքի առաջարկ: Վերջերս նույնպես ստացել եմ նման առաջարկ, կարծում եմ՝ կհամաձայնեմ: Եսկաշխատեմ՝ ամոթ չապրելով, դուք էլ կշարունակեք քննադատել՝ կրկին ամոթչապրելով… Ամեն մեկս մեր գործն ենք սիրում: Իսկ իմ մտածելակերպի վրա կարող է ազդեցություն թողնել միայն իմաստուն մարդկանց խորհուրդները, կարծիքները և առհասարակ որևէ խելացի բան, այլ ոչ դատարկաբանություն»:

10968066_787358118018763_380770461_n

Տաթևը իր ուժերը փորձել է նաև այլ կերպարներում և նաև այնպիսի կերպարում, որտեղ նա խնդիր չուներ ստեղծել նոր մի մարդու և ներկայացնել հեռուստադիտողին, այլ  «Անհայտ հասցե» անվանումն ունեցող հաղորդման շրջանակներում ներկայանում էր հենց ինքը՝ Տատև Սարգսյան անհատը: Նրա խոսքով նախագիծը էմոցիաներով, դրական, սիրուն և շատ հետաքրքիր էր իր համար: Չնայած նրան, որ նա բացարձակ ոչ մի փուլ չի հաղթահարել, բայց վայելում էր բնության գրկում գտնվելն ու մասնակիցների հետ շփվելը: «Հաղորդավարն ու պրոեկտի պրոդյուսերները մինչ օրս ասում են,որ չեն փոշմանել հրավերի համար, քանի որ պրոեկտին կարողացա արտասովոր գույն տալ»,-հավելեց նա: )

Տաթև Սարգսյանը  երգի բառեր է գրում ու համագործակցում  Ռիչարդ Մադլենյանի հետ: Հարցին, թե կա՞ լուրջ ձեռքբերում կամ հաջողություն, մեծ աշխատանք այս ոլորտում, որտեղ կտեսնենք նրա   ստեղծագործական ունակությունները, դերասանուհին պատասխանեց.

«Ռիչարդի հետ ունենք համատեղ աշխատանքի շնորհիվ երկու երգ: Վերջինը ինձ համար շատ կարևոր և թանկ աշխատանք է,որը դեռևս չգիտեմ՝ ով կկատարի, քանի որ այն չի եղել որպես պատվեր: Ռիչարդը ասում է՝ իմ ձեռագիրը ոչ բոլորին է հասանելի և եթե սպասել, ապա՝ երկար, մինչ տեսնենք, թե ում հոգեհարազատ կլինի իմ գործերը»:

Ասում են՝ սերիալային դերասանը մոռացվում է այն պահից, երբ ավարտին է մոտենում կերպարի «կյանքը» սերիալում կամ դիտում են վերջին սերիան: Այս մասին դերասանուհին կարծում է.

«Երևի թե այս հարցը հասարակությանը պետք է հղենք՝ մոռացե՞լ են արդյոք,թե՞ ոչ: Էվայից հետո Օլգայի կերպարը կերտելու առաջարկը ինձ շատ ուրախացրեց: Մարդիկ մեկ այլ տեսանկյունից ինձ ճանաչեցին: Տեսակ էր, որը հասարակությանը ստիպեց ժպտալ ինձ տեսնելիս, այլ ոչ թե հետևիցս ասել՝ ստերվա )) և չեմ կարծում, որ մի քանի ամիս էկրաններին չլինելով կարելի է հավետ մոռացվել: Չէ որ դադարն էլ է կարևոր բան, ոչ միայն միշտ էկրաններին լինելն է հաջողություն բերում, այդպես կարելի է հոգնեցնել,իսկ այս հանգիստ շրջանը , միանշանակ, հարկավոր էր»:
10961626_787358134685428_1046298214_n

Դերասանուհին այժմ էլ շարունակում է մտքերը թղթերին հանձնել: Ասում է՝  լիցքավորվում և լիցքաթափվում է այդպես: ՖոտոՎիդեո Ստուդիո է բացել, որը արդեն իսկ աշխատում է…

Իսկ հեռուստադիտողը նոր նախագծում կարող է տեսնել տաղանդավոր դերասանուհուն: Նա էլ այժմ անհամբեր սպասում է պատասխանի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել