Հրգելի հայրենակիցներ. շտապ է... Արսեն Գևորգյանին՝ ծնված 2005 թ. նոյեմբերի 18 -ին, շտապ հարկավոր է մեր բոլորի օգնությունը, ուշադրությունը և լույսը: Այս կենսուրախ , տաղանդավոր տղան կույր է` «Տեսողական ներվի Ատռոֆիա» (թույլ զարգացած) ախտորոշմամբ:

Սակայն, ի ուրախություն բոլորիս՝ կա բուժում, և սկսած 2006 թ.–ից՝ պարբերաբար երեխան ստացել է համապատասխան բուժումներ 6 ամիսը մեկ հաճախականությամբ: Ցավոք, այժմ բուժումներն ընդհատվել են զուտ ֆինանսի պատճառով: Արսենի ծնողները ստիպված են եղել բնակարանը գրավ դնել, որպեսզի բուժուներն իրականացնեին: Այդ գումարի շնորհիվ երեխան հինգ տարի ստաբիլ բուժուներ է ստացել, սակայն այժմ նրանք ստիպված են եղել ընդհատել այդքան կարևոր բուժումները, քանի որ չեն հասցնում և վարկ տալ, և մեկնել բուժումների:

Արսենը սովորում է գերազանց: Հաճախում է Սպենդարյանի անվան դպրոց` ընդհանուր վոկալ բաժին, զուգահեռ հաճախում է դաշնամուրի բաժին: Ունի բացարձակ լսողություն: Մասնակցել է մի շարք փառատոնների: Մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած հատուկ համերգին` Դիանա Գուրցկայայի հատուկ հրավերքով: 2014. թ-ին մասնակցել է Յունեսկօ-ի կողմից անցկացված Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթին:

Արսենն ունի շատ ծրագրեր, որոնց մասին պատմեց ինձ մեր հանդիպման ժամանակ: Հրավիրեց համերգի, որտեղ ինքը նունպես պետք է երգի, ասմունքի, որը տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանում: Արսենն անգամ ինքն է ցանկանում իր բուժման գումարն աշխատել՝ երգելով մեր հայրենասիրական երգերը: Եվ սիրով կընդունի հրավերներ:

Հարցիս՝ սիրո՞ւմ է արդյոք մեքենաներ, պատասխանեց. «Մեքենաներ սիրում եմ, սակայն վարել չեմ կարողանում… Ես չեմ տեսնում…»

Հարգելի, սիրելի հայրենակիցներ, Սփյուռքի մեր հարազատներ, եկեք իրագործենք այս տաղանդաշատ, այս կենսուրախ երեխայի երազանքը` տալով նրան հնարավորություն բուժումները ժամանակին ստանալ, տանք հնարավորություն տեսնել և լիարժեք վայելել կյանքը: Եվ քանի որ կա բուժում, եկեք համախմբված օգնենք մեր տղային՝ լուսավոր ապրել երկնքի տակ…
Ձեր ամեն մի լուման մեծ արժեք է Արսենի համար: Ձեր ամեն մի ներդրումն աչքի լույս է նրա և իր բարեկիրթ ծնողների համար:

Գումարը կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներով`

AMD-16046002416104

USD-16046002416105

EUR-16046002416106

RUR-16046002416107

Հեռ.094248004

Ռուբեն Գևորգյանը` Արսեն Գևորգյանի հայրը, սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և զանգերին: Գումարը նույնպես կստանա Արսենի հայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել