ՀՀ Կենտրոնական բանկն իր նախագահ Արթուր Ջավադյանի թիվ 233 Ա հրամանով ուժը կորցրած է ճանաչել ռուսական «Զոլոտայա կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները: Այս նորությունն իսկական շոկ է առաջացրել ռուսական ֆինանսական շրջանակներում, որովհետև հիշյալ օպերատորն ըստ էության մոնոպոլիստ էր Հայաստանում: Համագործակցելով հայկական 7 առևտրային բանկերի հետ` հենց այս օպերատորի 260 կետերի միջոցով էին մեր հայրենակիցները ՌԴ-ից ՀՀ ուղարկում իրենց աշխատած գումարները: Ընդ որում, ռուսական աղբյուրները նշում են, թե միայն այս տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մոտ 550 մլն տրանսֆերտներից 80 միլիոնն իրականացվել է «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով, ինչի կորուստը ՀՀ իշխանություններին չի ներվի: Ինչ կստացվի արդյունքում` հայտնի չէ: Բայց որ ռուսներն այս անգամ հակված են պատժել հայերին` Կրեմլի մակարդակով, ոնց որ թե ոչ թե ակնարկվում, այլ ակնհայտ սպառնալիք է ներկայացվում...
ԿԲ-ում աշխատող ընկերս մի քանի գաղտիք բացես այս թեմայով: Ասում է, սա արվել է այն պատճառով, որ այս կազմակերպությունը հրաժարվում է սպասարկել նաև ԼՂՆ-ն՝ որպես չճանաչված պետություն: ՀՀ ԿԲ-ին չի հաջողվել համոզել, քանի որ սրանք համանման ծառայություն մատուցում են նաև Ադրբեջանում, ու եթե սպասարկեին Ղարաբաղը, կնշանակի Ադրբեջանն էր դադարեցնելու իրենց հետ համագործակցությունը: Մեր ԿԲ-ին ոչինչ չէր մնում, քան դադարեցնել նրանց գործունեությունը ՀՀ տարածքում, և թող այդ եկամտաբեր գործով զբաղվեն այն ընկերությունները, որոնք կա՛մ Ադրբեջանում գործունեություն չեն ծավալում, կա՛մ էլ այնքան ուժեղ են, որ կստիպեն Ադրբեջանին՝ իրենց հետ հաշվի նստել:
Թե ինչ գին է վճարելու Հայաստանը այս առումով, դժվար է ասել, թե արդյոք հետրանքները լրջորեն կռշադատվա՞ծ են, մանավանդ՝ գիտենք, որ մերոնք հաշվելուց այնքան էլ լավ չեն:
Ամեն դեպքում կարծում եմ ՀՀ ԿԲ-ն հազիվ թե պարզաբանում տա այս ուղղությամբ, և բացահայտի որոշման իրական պատռճառը, քանի որ դրանով ցույց կտա, որ իր տարածքում գործունեություն ծավալող վճարահաշվային կառույցի հետ դադարեցնում է համագործակցությունը մեկ այլ անկախ պետության՝ թեկուզ չճանաչված, շահերի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել