Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենն ընդամենը միֆ է, տղամարդիկ, ինչպես կանայք, նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.
«Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու». այս արտահայտությունն ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից...
Դավաճանություն. բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը:
Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելու կնոջ իշխանության ներքո. միայն գիտակցումը, որ կդառնան խաղալիք կնոջ ձեռքին ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, սարսափեցնում է:
Անհաջողություն անկողնում. վախի զգացում, որ իրենց «ամենագլխավոր արժանիքը» կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազների շարքին:
Շարունակությունը լսիր հոլովակում