Ֆեյսբուք սոցցանցում ադրբեջանական ամենախոշոր բանկերից մեկի` AGBank-ի հաճախորդներից մեկը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե անհայտ հաքերները կոտրել են բանկի հաշվեհամարները` գողանալով աստղաբաշխական գումարներ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Oxu.az պորտալը: Համաձայն նյութի` հաղորդագրության հեղինակը պատմում է, որ իր ծանոթներից մեկին լինք է եկել բանկի տարբերանշանով, սակայն կասկածելի էլեկտրոնային հասցեից: Հղմամբ անցնելիս առաջարկվում է գրել լոգինն ու գաղտնաբառը: Հաղորդագրության հեղինակը կոչ է անում չգրել ոչինչ, քանի որ դրա հետևանքով տվյալ օգտատերը կարող է զրկվել սեփական հաշվեհամարից: Պորտալը հիշեցնում է, որ դեռևս փետրվարի 15-ին նվազագույնը մեկ ադրբեջանական բանկ մասշտաբային հաքերային հարձակման զոհ է դարձել։ Հաքերները կարողացել են յուրացնել ավելի քան մեկ միլիարդ դոլար: Պորտալը նաև նշում է, որ հաքերները թերևս նույն սցենարով են գործել: Այսպես, սկզբում նրանք ուղարկել են տվյալ բանկի հարյուրավոր աշխատակիցներին վնասարար նամակ Carbanak ծրագրով, որպեսզի վարակեն ադիմինիստրատիվ համակարգը: Այնուհետև տվյալ ծրագիրը նկարել է համակարգիչների էկրանների եղածը` միաժամանակ ֆիքսելով ստեղների հերթականությունը, որը կիրառվել է տվյալ անձի կողմից: Սա թույլ է տվել հաքերներին մանրամասն ուսումնասիրել բանկային տարբեր գործարքներ: Ըստ էության, այս ծրագրի շնորհիվ` հաքերները հեռավորության վրա կառավարել են բանկի համակարգիչները: Կիրառելով կուտակված տեղեկությունները` հաքերները տվյալ բանկի հաշվեհամարների գումարները փոխանցել են այլ բանկեր:
Նյութի աղբյուր՝ http://www.animargaryan.org/2015/02/blog-post_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել