coupleFact.am-ը գրում է․

Դեռևս դարերով ապացուցված ճշմարտություն է, որ տղամարդու սիրտը  տանող ամենակարճ ճանապարհը ստամոքսն  է, իսկ  կնոջը` ականջները: Ուստի տղամարդիկ պետք է հաճոյանան իրենց իրենց սիրելիներին: Հետևե՛ք, տրված խորհուրդներին և գրավեք Ձեր ընտրած աղջկա սիրտը:

  • Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի:
  • Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:
  • Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան:
  • Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր:
  • Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:
  • Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:
  • Մի՛ մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:
  • Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ է անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել