Pastinfo.am-ը գրում է.

Փետրվարի 18-ին՝ ժամը 20.24-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապար-Արաքս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Սարդարապատ-Արաքս հատվածի 2-րդ կմ-ում «ՎԱԶ 2106» մակնիշի 33 TO 842 պ/հ (վարորդ` Գ. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Ա.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Գ. Ա. տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:  - See more at: http://pastinfo.am/hy/node/62897#sthash.RozPw38r.dpuf

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել