Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրենական հեռուստասերիալների վարկանիշը տեղական շուկայում բավականին բարձր է և ըստ բոլոր հարցումների և մշտադիտարկումների դրանք ունեն բավականին բարձր վարկանիշ` կարծում եմ, որ մեր երկրի ապրանքների և ծառայությունների արտահանման ցածր ներուժի պայմաններում կարելի է արտահանել մեր հեռուստասերիալները, իսկ ինչու՞ ոչ:
Դրանով մենք միանգամից կլուծենք մի քանի խնդիր: Նախ, ինչ որ կերպ կբարելավենք մեր երկրի արտաքին առևտրային հաշվեկշիռը, ապա մեր դերասաններին հնարավորություն կընձեռենք ներկայանալ արտերկրի հեռուստադիտող-սպառողների ճանաչմանը և արտաքին շուկայի պահանջ-թելադրանքով որակական բեկում կմտցնենք մեր կինոարվեստում:
Եթե հայաստանյան հեռուստադիտող-սպառողը ունի նման հեռուստասերիալների պահանջ, ապա անկասկած կգտնվեն նաև այլ երկրներ, որոնք ևս կունենան նման պահանջներ:
Հ.Գ. Հուսով եմ, որ այդ պարագայում տեղական եթերը ինչ որ չափով կբարելավվի ի հաշիվ արտահանման և շատերի սրտանոթային անբավարարության խնդիրները մասամբ լուծված կլինեն :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.avetisyan1/posts/3673082029874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել