
Life.panorama.am-ը գրում է.
Ուսամա բեն Լադենը ծնվել է 1957 թվականի մարտի 10-ին: Մարտի 10-ին են ծնվել նաև Չակ Նորիսը, Շերոն Սթոունը և շատ ուրիշներ:
Լրիվ անունը Ուսամա բեն Մուհամադ բեն Ավադ բեն Լադեն է:
Բեն Լադենի ընտանիքը, որի բարգավաճման սկիզբը դրել է Ուսամայի հայրը, այսօր էլ Սաուդյան Արաբիայի ամենահարուստ ընտանիքներից է: «Սաուդի բեն Լադեն գրուպը» վերահսկում է Սաուդյան Արաբիայի տնտեսության զգալի մասն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, նավթարդյունաբերությունը, նավաշինությունը, ԶԼՄ-ները և հեռահաղորդակցումը:
1991 թվականին բեն Լադենը հաստատվել է Սուդանում և սկսել է զբաղվել բիզնեսով: Նա սկսել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով մայրուղիներ կառուցել: Շատ կարճ ժամանակահատվածում 1200 կմ ճանապարհ է կառուցել անապատում` աշխատանքով ապահովելով տասնյակ հազարավոր սուդանցիների և առաջին անգամ գյուղերն ու ավանները միացնելով մայրաքաղաք Խարտումին: Բացի այդ` բեն Լադենը զբաղվել է դեղագործությամբ` Աֆրիկայում կառուցելով խոշորագույն դեղագործական ֆաբրիկան: Սուդանում բեն Լադենի գործունեության ոլորտներից մեկն էլ ստրկավաճառությունն էր, ինչը Սուդանում վաղուց էր ծաղկունք ապրում, իսկ Ազգային իսլամական ճակատի իշխանության գալուց հետո չտեսնված մասշտաբների էր հասնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ