Yerevan.today-ը գրում է․

2015 թվականին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2,5 տոկոս գնաճ: Այն մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4,5% գնաճով: Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում գներն ու սակագներն աճել են 0,5%-ով: ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, ԱՊՀ տարածքում բարձր գնաճի ցուցանիշներով Հայաստանը 3-րդն է: Աճ է արձանագրվել է 13 պարենային ապրանքախմբում, իսկ հետաճ արձանագրել են միայն ոգելից խմիչքները: Հունվարին բանջարեղենն ու կարտոֆիլը թանկացել են 14 տոկոսով: Այդ թվում՝ կաղամբը թանկացել է 21,1 տոկոսով, գազարը՝ 12,4 տոկոսով, կարտոֆիլն էժանացել է 0,9 տոկոսով: Գլուխ սոխը թանկացել է 13,6 տոկոսով: Ամառային բանջարեղեններից լոլիկը թանկացել է 11 տոկոսով, վարունգը՝ 35,8 տոկոսով, պղպեղը՝ 26,3 տոկոսով, կանաչ լոբին՝ 14,3 տոկոսով: Բանջարեղենային պահածոները քիչ են թանկացել՝ տոմատի մածուկը՝ 1,8 տոկոսով, կանաչ ոլոռը՝ 0,7 տոկոսով: Այս տարվա հունվարին Հայաստանում հացամթերքը թանկացել է 4,3 տոկոսով: 2014-ի հունվարի համեմատ թանկացումը կազմել է 10,4 տոկոս: Բարձր կարգի ալյուրից պատրաստված հացը մեկ ամսում թանկացել են 4,5 տոկոսով, առաջին կարգի ալյուրից պատրաստված հացը՝ 3,3 տոկոսով, լավաշը՝ 3,2 տոկոսով: Մակարոնն ու վերմիշելը թանկացել են 10 տոկոսով: Բարձր և առաջին կարգի ալյուրները թանկացել են համապատասխանաբար՝ 2,1 և 3,7 տոկոսով: Ձավարեղենից ամենաշատը թանկացել են հնդկաձավարը, ոլոռը և ոսպը (6,6-6,9 տոկոս), ինչպես նաև բլղուրը (14 տոկոս):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել