Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը պետք է հանդես գա Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի (հոկտեմբերի 12) և Դանիայի (հոկտեմբերի 16) դեմ խաղերին:
Հավաքական չի հրավիրվելԱնտոնիո Կասսանոն, նրա փոխարեն Պրանդելլին վերադարձրել է Ալբերտո Ջիլարդինոյին: Հավաքական է հրավիրվել նաև «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին: 3 տարվա ընդմիջումից հետո Իտալիայի հավաքան է վերադարձել «Լացիոյի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան:
Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենթուս»), Մորգան դե Սանկտիս («Նապոլի»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Էմիլիանո Վիվիանո («Ֆիորենտինա»);
Պաշտպաններ` Իգնասիո Աբատե («Միլան»), Ֆեդերիկո Բալձարետտի («Ռոմա»), Անդրեա Բարձալի («Յուվենթուս»), Լեոնարդո Բոնուչչի («Յուվենթուս»), Ջորջիո Կյելլինի («Յուվենթուս»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»), Քրիստիան Մաջո («Նապոլի»), Անջելո Օգբոննա («Տորինո»), Անդրեա Ռանոկյա («Ինտեր»);
Կիսապաշտպաններ` Անտոնիո Կանդրևա («Լացիո»), Դանիելե դե Ռոսսի («Ռոմա»), Ալեսանդրո Դիամանտի («Բոլոնիա»), Էմանուելե Ջակերինի («Յուվենթուս»), Կլաուդիո Մարկիզիո («Յուվենթուս»), Ռիկարդո Մոնտոլիվո («Միլան»), Անդրեա Պիռլո («Յուվենթուս»), Մարկո Վերատտի (ՊՍԺ);
Հարձակվողներ` Մարիո Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»), Մատիա Դեստրո («Ռոմա»), Ստեֆան Էլ Շաարավի («Միլան»), Ալբերտո Ջիլարդինո («Բոլոնիա»), Սեբաստյան Ջովինկո («Յուվենթուս»), Պաբլո Օսվալդո («Ռոմա»)