Դաս առաջին
Արքիմեդի օրենքը. 
Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին: Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։

FA= pgV
որտեղ՝ ρ-ն հեղուկի (գազի) խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը, V-ն՝ սուզված մասի ծավալը։

Դաս երկրորդ
Այբուբեն
Ձոն-աղոթք. հեղինակ` Մեսրոպ Մաշտոց
Ա - արարիչ
Բ - բովանդակ
Գ - գոյութեանց,
Դ - դատավոր
Ե - երկնից,
Զ - զորավոր
Է - էություն
Ը - ըստհուն,
Թ - թագավոր 
Ժ - ժամանակաց,
Ի - իրաց,
Լ - լուսո,
Խ - խավարի,
Ծ - ծովուց,
Կ - կենսականաց,
Հ - համայնից,
Ձ - ձայն
Ղ - ղողանջական, 
Ճ - ճեմարան
Մ - մտաց,
Յ - Հիսուս
Ն - Նազովրեցի,
Շ - շնորհ
Ո - ոգեշունչ,
Չ - չարեաց
Պ - պատաղիշ,
Ջ - ջանադիր
Ռ - ռաբբի,
Ս - սրբոց
Վ - վկայարան,
Տ - տեր
Ր - մեՐ
Ց - ցանկալի
Ու- ու
Փ - փառք
Ք - Քրիստոսիդ

Իսկ հիմա երկար սպասված երրորդ դասը
Պյութագորասի թեորեմ

Պյութագորասի թեորեմը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին: Ներքնաձիգն ուղիղ անկյան դիմացի կողմն է, էջերը՝ ուղիղ անկյան կից կողմերը։ Պյութագորասի թեորեմը կարող է գրառվել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի և c ներքնաձիգի միջև եղած կապը՝
а*+b*=c* 
որտեղ *- ը հավասար է 2-ի։ Եվ կարդացվում է ա քառակուսի գումարած բե քառակուսի հավասար է ցե քառակուսի։

Այս հավասարմանը հաճախ ասում են Պյութագորասի հավասարում։
Պյութագորասի թեորեմը հույն մաթեմատիկոս Պյութագորասի (մ.թ.ա. 570թ.- մ.թ.ա. 495թ.) անունով է, ում վերագրվում է նրա հայտնագործումը և ապացուցումը։

Պյութագորասի թեորեմն ունի բազմաթիվ ապացույցներ՝ ավելի շատ, քան որևէ այլ թեորեմ։

Դաս չորրորդ
Հովհաննես Թումանյան 
Քառյակներ

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել