Երբեմն, երբ տեսնում ես, թե ամեն ինչ ինչ հեշտ է տրվում մարդկանց, ովքեր դրան արժանի չեն, տրվում են բացառապես ֆավորիտիզմի, պապայի կամ մամայի հեղինակության կամ էլ ասենք քավորի կամ հորեղբոր շնորհիվ, մտածում ես, որ էս աշխարհում ինչ որ բան այնպես չի։
Ունենալով միևնույն հնարավորությունները առաջ գնալու հովանավորյալների շնորհիվ` միշտ դրանից հրաժարվել ես հանուն գլխավոր նպատակի։ Բայց մեկ-մեկ, երբ հասկանում ես, որ կողքիդ մարդիկ կամ թիմակիցներդ իրենց ամբիցիաների պատճառով պատրաստ են ուղղակի անցնել այն ամենի վրայով, ինչ քեզ համար թանկ է, մեկ-մեկ քիչ ա մնում գայթակղվես ինչ որ մեկի հովանավորությամբ առաջ գնալու մշտապես արվող առաջարկություներից։ Բայց մի քանի րոպե հետո հասկանում ես, որ դու այդպես ուղղակի չես կարող, դա քո համար չի ու որ ամեն ինչ, որ դու զոհաբերել ես ու շարունակում ես զոհաբերել անում ես ոչ թե հանուն ինչ որ մարդկանց, այլ հանուն գաղափարի, որի համար պատրաստ ես անգամ մեռնել։ Ես չեմ թողի, որ իմ անձնական ամբիցիաները խժռեն ինձ։ Ես կնախընտրեմ դառնալ գաղթական, բայց ֆաուստ երբեք չեմ դառնա։ Ես իմ կյանքում միշտ տրորել եմ իմ սեփական արահետը, երբեք ուրիշների շնորհիվ առաջ չեմ գնացել ու ինչի էլ, որ հասել եմ, հասել եմ բացառապես սեփական ուժերիս ու համառության շնորհիվ ու ոչ մեկին ոչ մի բանով երբեք պարտական չեմ եղել։ Ես ունեմ գլխավոր նպատակ ու ոչ մի գայթակղություն ու ամբիցիա ուղղակի չի կարող շեղել այդ ուղղուց։ Ես գնալու եմ մինչև վերջ ու երբեք չեմ դավաճանելու ինքս ինձ ու մարդկանց ովքեր ինձ համար թանկ են!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/4623272469549
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել