Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի 2:0 հաշվով պարտության մատնեց Խարկովի «Մետալիստին»:
Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Սա Մխիթարյանի 14-րդ գոլն է առաջնությունում: Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում հենց այդքան գոլ էր խփել առաջնության լավագույն ռմբարկու Եվգենի Սելեզնյովը:
Միրչա Լուչեսկուի սաները 33 միավորով վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նյութի աղբյուր՝ http://armteam.wordpress.com/2012/10/07/05-13/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել