Վարչապետի պաշտոնավարման Բ տարում մի գրառում էի է գրել շանտղի քվանտների հետաքրքիր էքսգիբիցիոնիստական հատկությունների մասին, այն է, թե էս շանորդիքը իրենց արարմունքները փոփոխում են կախված այն բանից, թե կողքից դիտորդ կա՞, թե ոչ։ Միտք էի անում, թե, եթե էդպես ա, ուրեմն որ դիտորդ - միտորդ չլիներ, աշխարհքս ուրիշ, հալբաթ, լիներ։ Կլինե՞ր արդյոք։ Ջոն Արչիբալդ Ուիլլեր կար՝ ֆիզիկոս, էլի, որ ասել էր, թե՝ "Observers are necessary to bring the Universe into being", յանի՝ առանց մեզ՝ դիտորդներիս տիեզերք չկար ու չկար։ Էս, ի դեպ, էն օբզեռվերների մասին չի է, որ թևքերին ՕԲեԷսՅե խրոխտ տառերն են խփում (ես էլ եմ մի առիթով խփել) ու յալլա ընտրություններ «օբզեռվ անելու»։ Սրանց ներկայությունից որ, հաստատ, ոչ մի ընտրության ընթացք չի փոխվում (հետևություն․ հայկական ընտրությունները պարադոքսալ են ու քվանտային մեխանիկայի կանոններից դուրս)։ Էս էն «օբզեռվերներն» են, որոնց umood կամրադը «սազերցածել» ավելի նուրբ անվանումն էր տվել ու ժամանակին, ու դեռ էդ նույն վարչապետի պաշտոնավարման էդ նույն Բ տարում ասել, որ մեր գոյության միակ նպատակը հենց էդ «սազերցանիեի» ֆունկցիայի իրականացումն է։ Իմ նման ծույլի համար՝ շատ ձեռնտու մի տեսություն. նստի ու նայի. ֆեյսբուքի պատ, թե յութուբի սթրիմ, թե լավ կինո։ Ա՛յ, որ դրա համար փող էլ տային, է՜... Չնայած, կարծում եմ, մենակ նայելով չի. պիտի գնահատես էլ։ Այսինքն՝ կանք, որ գնահատենք։ Դե ինչ, գնահատե՛նք զմիմիանս... և զշրջակայքս, տիկնայք և պարոնայք։
Ֆրենկի տղա Սթիվեն Ուիլյամ Հոքինգն իր վերջին գրքի նախաբանում մի միտք էր զետեղել, թե՝փիլիսոփայությունը մեռել է՝ չկարողանալով հասնել գիտության, հատկապես՝ ֆիզիկայի հետևից։ Երիցս ճիշտ է էս շանտղեն (էս բառի ամենալավ ու բարի իմաստով)։
Քիչմ հախուռն ստացվեց, ներող։ Շարունակելի...
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/60406.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել