Նկատի ունենալով, որ ՀՀ տարածքում 1994թ.-ից հետո ազատամարտիկների ճշգրիտ հաշվարկներ երբեք տեղի չէին ունեցել, չէր գրանցվել, թե ով ով է՝ իրական և ձևական ազատամարտիկները խառնվել էին իրար: Մի ազատամարտիկ պարգևատրվել է, իսկ մյուսը՝ ոչ, մեկը նպաստ է ստանում, մյուսին հասնում է, բայց չի ստանում, արդարությունն ու անարդարությունը զատել չի լինում, այս ուղղությամբ կառավարության կողմից լուրջ քայլեր ձեռնարկվեցին: Մի քանի ամիս առաջ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Միջգերատեսչական Հանձնաժողով հիմնվեց, որպեսզի բոլոր ազատամարտիկների կարգավիճակը վերջնականապես պարզվի և հստակեցվի: ՊՆ և ԱԺ համատեղ հիմնեցին այդ Հանձնաժողովը, որտեղ բոլոր ազատամարտիկներին նորից «մաղից» անցկացնելու կարիք զգացվեց: Հարցաթերթիկներ, մարտական ուղիներ՝ ե՞րբ, ու՞ր և այլն, ստուգումներ մանրակրկիտ և վերջապես վերջնական ճանաչում ու վավերացում ՀՀ ՊՆ և կառավարության կողմից, ինչպես նաև հատուկ ստեղծված ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ կողմից վավերացված գրքույկի տեսքով՝ որպես ԵԿՄ ազատամարտիկ մասնակից:
Եվ այսպես... Ե - 00105 համարի ներքո ճանաչվել եմ ՀՀ վետերան։ Իմ նոր գրքույկի համաձայն՝ «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՐ ՀՀ ՕՐԵՍՆԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ»։
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ՝ (09. 09. 2014) Ս. Օհանյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=634912643321509&set=a.110678652411580.21850.100004083370590&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել