Հիշում եմ, մի օր տարիքով մարդ էր եկել Մաշտոցի այգի, ձայնը բարձրացրել էր ու խոսում էր երկրում առկա տարբեր խնդիրներից: Նրան ասացին, որ Մաշտոցի այգում հավաքված մարդիկ պայքարում են այգու համար, ու պետք չի քաղաքականացնել և այլ թեմաներ բացել, բայց նա իրենն էր շարունակում... Այսօր այդ մարդուն տրանսպորտի մեջ հանդիպեցի. էլի բողոքում էր. փնովում էր վարորդներին, այն վարորդներին, ովքեր օրվա մի կտոր հացը ուտելու համար անգամ մի փոքր տարածք չունեն, ու ինքս եմ ականատես եղել, թե ինչ պայմաններում են նրանք սնվում... ու նա այս մարդկանց անվանեց ագահներ, որ ինչքան էլ փող աշխատեն, մեկ է` լացում են, ու հետո որոշեց, որ գյուղացիներն ու վարորդները նման են միմյանց... գյուղացիները միշտ էլ հարուստ են ապրել ու ապրում են, բայց միշտ լացում են.... :((((
այս նույն Տմարդը, ամենա ԿԵՂԾ հայրենասերն է և համոզված եմ Մաշտոցի այգի էլ եկել ոչ թե ժողովրդի իրավունքները պաշտպանելու և Այգին վերադարձնելու մեծ գաղափարով ոգևորված, այլ իր սուտ հայրենասիրությունը տարածելու և անում էր ամեն ինչ հավաքված զանգվածի ուշադրությունը իր զազրելի մտքերի վրա հրավիրելու համար... մի խոսքով, խոսում էր ժողովրդի ցավերից` փորձելով այդ ճանապարհով բարձրանալ ժողովրդի շալակը:(((
հետո սովորական ու հազիվ ապրող ժողովրդից իրեն վեր դասեց ու հայ ժողովրդիս հանդեպ ամենաանպատկառ խոսքերը շռայլեց:((
մի խոսքով Վերնիսաժից մինչև Գայի արձանի կանգառ, կներեք, բայց շաաաան նման կռծեց հայերիս ոտքերը...
անկեղծ ասած, ուզում էի մի բան ասել, բայց իմ ասելը շատ-շատ նմանվելու էր նրա հղփացած ու կաշառակեր ուղեղի տրաքացնելը կողքիս նստած աղջկա սրածայր կաբլուկով...
բայց ափսոս չտրաքացրի, ազգս կազատվեր այս թրքահպատակ որկրամոլից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: