Mashable.am-ը գրում է.
Այս փոքրիկ խորամանկությունները կարող են լինել ձեզ համար շատ օգտակար և էֆեկտիվ:
1. Եթե ձեզ մոտ ցավում է ատամը, ապա շփեք սառույցի բեկորով բութ մատի և ցուցամատի միջնամասը:
2. Ասում են՝ որպեսզի պատվաստումը չցավեցնի ձեզ, պետք է դրանից առաջ հազալ: Ապացուցված է, որ պատվաստումից առաջ հազալը մեղմացնում է ցավի զգացումը:
3. Եթե դուք պառկում եք քնելու հաց ուտելուց հետո, ապա անպայման հարկավոր է պառկել ձախ կողմի վրա: Այդ դիրքով մարսողությունը ավելի արագ է ընթանում :
4. Եթե դուք արթնացել եք վատ տրամադրությամբ, ապա բերանի մեջ դրեք մատիտ և մի քիչ պահեք այն: Մատիտը ակտիվացնում է այն մկանները, որոնք գործում են ժպտալու ժամանակ:
5. Եթե ձեր քթից արյուն է գալիս, ապա դրեք բամբակ վերևի լնդերին և քթանցքները սեղմեք:
6. Եթե դուք երկար ժամանակ է ինչ զկռտում եք, ապա դրանից ազատվելու համար հարկավոր է տոպրակի մեջ շնչել մի քանի րոպե:
7. Եթե ձեզ մոտ սրտխառնոց է, ապա հարկավոր է բռունցք անել այնպես, որ բութ մատը լինի բռունցքի մեջ:
8. Եթե վազելիս ծակոցներ ունեք, հնարավոր է, որ դուք արտաշնչում եք, երբ դնում եք ձեր աջ ոտքը: Փորձեք արտաշնչել ձախ ոտքը դնելիս: