Fact.am-ը գրում է․
Առաջին ժամադրությանը պետք է շատ լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի հետագա հարաբերություններում: Ամերիկացի հոգեբանները կանանց խորհուրդ են տալիս ժամադրության գնալիս հաշվի նստել հետևյալի մտքերի հետ.
- Զգացեք ձեզ հարմարավետ, ինչ իրավիճակ էլ լինի: Եթե անգամ դիմացինը ձեզ դուր չի գալիս, պահեք ձեզ հասարակ, բայց և, միևնույն ժամանակ, հատուկ:
- Պետք չէ կրել զգեստապահարանի ամենանոր կամ ամենաշքեղ հագուստը կամ սեղմող կոշիկներ: Դրանք ձեզ կկաշկանդեն:
- Մի՛ օգտագործեք չափից շատ օծանելիք, առավել ևս` խիտ բույրեր:
- Աշխատեք համահունչ խոսել, շարժվել և մտածել:
Բրիտանական համալսարաններից մեկի հոգեբանները պարզել են, որ տղամարդիկ առաջին հանդիպման ընթացքում պետք է հետևեն հետևյալ կանոններին.
- Առաջին նախադասությունը կառուցել հաճոյախոսությունների շուրջ: Ըստ գիտնականների և հոգեբանների` կանայք իրենց որոշումը կայացնում են հանդիպման առաջին 30 րոպեների ընթացքում:
- Խուսափեք այնպիսի թեմաներից, որոնք կարող են անհամաձայնություններ առաջացնել:
- Ըստ հոգեբանների` ճիշտ կլինի առաջին հանդիպման գլխավոր թեման դարձնել ճանապարհորդությունը: Դա հաստատ դիմացինին կհետաքրքրի:
Սիրելի ընթերցող փորձեք Ձեր ժամադրությունից լիարժեք հաճույք ստանալ: Անգամ, եթե Ձեզ մոտ ոչինչ չստացվի, գոնե լավ ժամանակ կանցկացնեք:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/44267
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել