Aroxj.am-ը գրում է․

Կհամբուրվեիք ձեր սիրելիի հետ, թե ոչ, եթե իմանայիք, որ նա մրսած է կամ գրիպով հիվանդ: Այս հարցին վստահ ենք մեծամասնությունը բացասական պատասխան կտա: Նույն պատկերը նաև Մեծ Բրիտանիայում է: Հարցումները ցույց են տվել, որ կանանց 77, իսկ տղամարդկանց 44 տոկոսը չէին համբուրի իրենց զուգընկերոջը՝ հաշվի առնելով մրսածության կամ գրիպի հանգամանքը: Կարդացեք նաև Պարզ կանոններ գրիպով չհիվանդանալու ու պրոֆիլակտիկ բուժում անցնելու համար

Սակայն Քադդիֆի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպով հիվանդի կամ մրսածություն ունեցողի հետ համբուրվելու արդյունքում վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Քանի որը, ըստ հետազոտության հեղինակների, տվյալ վիրուսները չեն փոխանցվում թքի միջոցով, այլ խորխի, ինչը համբուրվելու ընթացքում փոխանցվելու հավանականությունը հասցնում է առավելագույնը 10 տոկոսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել