Երբ նայում եմ Սիրիայի և Ուկրաինայի քաղաքացիական պատերազմներին, մի բան եմ մտածում: Մտածում եմ, որ արդեն էական չէ, թե սկզբում, երբ դեռ քաղաքական ուժերի պայքար էր, ով էր ճիշտ, ով` սխալ: Էական է այն, որ այդ երկրներում արյունահեղ, եղբայրասպան պատերազմ է, որտեղ ոչ ոք չի հաղթելու, այլ պարտվելու են բոլորը: Վստահ եմ, որ երկու երկրների դիմակայությունը սկսած մարդիկ ամեն ինչ կտային, որ ժամանակին իրար հասկանային, իրար չկործանեին: Սիրիայի և Ուկրաինայի համար արդեն ուշ է, իսկ Հայաստանի համար` ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել