Բաղադրությունը
Շերտավոր խմոր խմորիչով 1 հատ
Ծովախեցգետնի ձողիկներ 300 գրամ
Խաշած հավի ձու 3 հատ
Չորացրած ուրց 1 գրամ
Սխտորի փոշի 2 գրամ
Ձու 1 հատ՝ վրան քսելու համար
Պատրաստման եղանակը
Խմորը թողեք՝ մի քիչ հալչի: Այդ ընթացքում պատրաստեք միջուկը:
Մանր կտրատեք ծովախեցգետնի ձողիկները, խաշած ձուն և ավելացրեք չորացրած ուրցը, սխտորի փոշին (կարող եք նաև թարմ ավելացնել, եթե հոտը ձեզ չի խանգարում): Ըստ ցանկության՝ կարող եք նաև մի փոքր մայոնեզ ավելացնել:
Գրտնակեք խմորը, վրան թեթև քսեք մայոնեզ, հավասարաչափ լցրեք միջուկը, փաթաթեք ռուլետաձև, վրան քսեք ձուն և կտրատեք:
Թխեք 160 աստիճանով տաքացրած ջեռոցում 30 րոպե:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



