Fact.am-ը գրում է․
Ուոքերի տվյալներով սակավարյունությունը բուժելու համար բազուկի թարմ հյութն ամենաարժեքավորն է: Պետք է այն կիսով չափ խառնել գազարի հյութի հետ և օրական խմել 3-4 բաժակ: Միզամուղ է, փորկապությունը վերացնող, հակաբորբոքային հատկություն ունի: Հյութն իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում մրսածությունը (մեղրի հետ խառնած վիճակում), օգնում է քաղցկեղի դեպքում: Արտաքին խոցերի ու վերքերի դեպքում ոչ միայն կարելի է ճակնդեղի հյութը խմել, այլև քսել վերքերին:
Բազուկը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի էնդոկրին, սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգերի, լյարդի, երիկամների, միզապարկի գործունեության վրա։ Լավացնում է տեսողությունը, արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, շարժողական օրգանների ակտիվությունը, նյութափոխանակությունը։ Ունի հակաօքսիդանտային հատկություն, տարրալուծում է չարորակ գոյացությունները։ Կիրառվում է թոքերի հիվանդությունների, անգինայի, այրվածքի, վերքերի բուժման համար։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում ծերացման գործընթացը։
Պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող գամմա-ամինայուղային թթու, որը նպաստում է գլխուղեղի սնուցմանը՝ կարգավորելով նյութափոխանակությունը։ Բազուկին բնորոշ է ալկալոիդային նյութ բետաինը, որը նպաստում է քոլինի սինթեզմանը օրգանիզմում, այն կանխարգելում է լյարդի ճարպակալումը և ունի հակասկլերոտիկ հատկություն։ Քիչ են այն բույսերը, որոնք պարունակում են, երբեմն հակախոցային անվանվող, վիտամին C (կաղամբ, բազուկ, մաղադանոս)։ Դրական է, որ C վիտամինը չի առաջացնում լյարդի ճարպակալում, երկարատև ջերմային մշակումը քայքայում է այն, սակայն մարինադում լավ է պահպանվում: