Մոխրագույնի 50 երանգների մասին:
Մեծամտություն չթվա, բայց ես ավելի վառ երևակայություն ունեմ և կարող եմ ավելի հետաքրքիր ֆիլմերի սցենարի հեղինակ դառնալ:
Սա ի՞նչ էր, ընդհանրապես, ֆի՞լմ...
Ո՞վ ետ կբերի իմ կյանքից անհետ կորած երկու ժամերը, որոնք ես վատնեցի այս թյուրիմացությունը դիտելու վրա:
Նախ ասեմ, որ ֆիլմն ընդհանրապես ոչնչի մասին էր: Ով գիտի, երևի, գրքի հեղինակի ամուսինը մի օր զարթնել և հասկացել է, որ ընտանիքով պարտքերի մեջ խրված են ու կնոջն առաջարկել է.
-Կնիկ, բեր մի հատ գիրք գրենք, ծախենք, վարձերը տանք, էն հարևան Թոմի 10.000 դոլար պատքը տանք, թե չէ արդեն զզվցրեց, հեսա էս տարի մեր ավագ որդին պիտի դպրոց գնա. տետր, գրիչ, օրագիր, պայուսակ, հազար ու մի ծախս կա... Մեր համար հանգիստ նստել՝ արևածաղիկ ենք կեղևազրկում:
Կինն էլ, երևի, ըմբռնելով ամեն ինչ, ինչպես որ կա, պատասխանել է.
-Լսի, իբր չգիտե՞ս, որ ես այլանդակ անտաղանդ եմ առհասարակ և հատկապես այդօրինակ հարցերում ու երբևէ նախկինում նման բաներով չեմ զբաղվել. ես գրել չգիտեմ, հասկանո՞ւմ ես: Մի անգամ դաժը գնացել էի բանկ՝ վարկի համար դիմում գրելու, ասացին` ներքևում Ձեր անուն, ազգանունը գրեք, ուղեղս կախեց: Չգիտեի` ինչ անեի:
-Այ կնիկ, խի քո պես ձկներն ե՞ն պահածո դարձել: Այսինքն` ուզում եմ ասել, որ քեզնից գեշ-բեթար անտաղանդ գրողներ էլ կան. այ օրինակ` Մարինե Պետրոսյանը. լսե՞լ ես. հայ ա (չնայած` ուրդո՞ւց լսած լինես, սկի ես չեմ լսել. անկապ բլթցրի): Կարևորը` գովազդն է, սիրելի դու կին իմ: Մի լավ շուխուր կանենք, ու տես` ոնց սաղ կուտը կերած հավի պես կառնեն քո անտաղանդ, դեբիլ ու ոչնչի մասին գիրքը: Հլը որ մի քիչ խորանանք` կարելի ա հետագայում ֆիլմ էլ նկարել: Կարևորը ` հոգիդ տեղը պահիր, իմ փոքրիկ, անտաղանդ և տխմար կնիկ։
-Լավ, ասենք թե մի երկու բառ իրար կապեցի, ստացա նախադասություն, բայց կարո՞ղ ես հուշել, թե ինչի մասին պիտի լինի իմ գիրքը:
-Այ ցավդ տանեմ, ոչնչի... Անկապ: Ավելի ճիշտ` չէ ... Նայի, հիմա մարդկությունը սիրո կարիք ունի, ազատ սեռական կյանքով ապրելու անհագ ցանկություն, գլոբալ տաքացում, վուլկանիզացում, շրջանայինի անցում... էէէ, կներես, շեղվեցի: Մի խոսքով` սեքսի մասին գրի: Մեկումեջ էշ ցիտատներ արա, ասենք սենց. «Մի բան եթե շատ ես ուզում, տիեզերքը կնպաստի, որ ուզածդ իրականանա...»: Վայ քու, չէ. էս Կոելիոյի էշ ցիտատն էր. սպասի՝ մենք մերը հնարենք. «Ես եմ քո սերը, այ քու տիրու մեեեե»: Չէ, կնիկ, ես էլ եմ անտաղանդ: Բայց որ վիզ դնես, քո մոտ կստացվի, վստահ եմ: Հիշո՞ւմ ես` գոգլի-մոգլի սարքել էլ մոտդ չէր ստացվում, վիզ դրիր` եղավ: Ես գնացի: Հետ գամ, տեսնեմ՝ գիրքը խզարել ես:
Դե ինչ գիրքը, սիրելիներս, նույնն էլ, մի բան էլ ավելի վատ` ֆիլմը: Անտաղանդ դերասաններ, մի քանի բաց տեսարան, ուղղաթիռ, հյուրանոց, շքեղ տուն, մի քանի հայտնի երգիչներ սաունդթրեքի համար ու 40 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս:
Գուցե ես չափից դուրս հետամնաց եմ, ու սա երրորդ սերնդի ուղեղին հասու գիրք/ֆիլմ էր, բայց իմ կողմից ասում եմ` էշություն էր: ՉՆԱՅԵՔ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ofeli.minasyan/posts/10206490695252505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել