Interpress.am-ը գրում է․
Դուք լրագրո՞ղ եք: Լավ, արագ փորձ անենք: Ձեր էլեկտրոնային փոստարկղում որոնեք «Վալենտինի օր» բառերը: Ի՞նչ է գտնվել: Գտնվում են բազմաթիվ նյութեր, ռոմանտիկ ծրագրեր` կապված հավանաբար ձեր ընկերոջ հետ, կամ էլեկտրոնային բացիկներ ձեր մայրիկից, սակայն սրանցից բացի, չափազանց շատ են փետրվարի 14-ի հետ կապված վատորակ, խառնիխուռն PR նյութերը:
«Համաձայն «Milk-Bone Doggy Love Index»-ի «Միայն Նյու Յորքը, որն առաջին տեղն է զբաղեցնում ԱՄՆ «Puppy Loving» նահանգների շարքում, կարող է պարծենալ դրանով»: «Վալենտինի օրը խուսափեք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից»,- կարդում ենք մեկ այլ հայտարարության վերնագիրը: (Սա հավանաբար առողջության հետ կապված կազմակերպության գովազդային փորձն է, որը գովազդում է իրեն և օգնում համացանցից օգտվողներին` գտնել անվճար թեստավորում անցնելու և հանձնելու այդ անալիզները: Սա կարևոր է, սակայն հավանաբար այնքան սեքսուալ է, որքան որ մեկ այլ նախավալենտինյան հայտարարություն ինտիմ հատվածների մազերի վերաբերյալ):
PR-ով զբաղվողները սիրում են Վալենտինի օրը: Սակայն ոչ այն պատճառով, որ նրանք սիրահարված են: Այս սերը կապ չունի մարդկանց հետ, սա կապված է «նորությունների խայծի» վերաբերյալ անորսալի իդեալի հետ: Ես նման շատ հայտարարություններ եմ ստանում ամեն օր, սակայն Վալենտինի օրվա հետ կապված` շատ ավելին, քան մեկ այլ տոնի, բացառությամբ, հավանաբար, Բարեկենդանի օրը կամ Սուրբ Ծնունդը:
Համաձայն PR ներկայացուցիչ Էդ Զիթրոնի, սա մասամբ իմ մեղքն է: «Վալենտինի օրը սեզոնային թեմատիկ փոփոխությունների օրինակ է»,-ասում է ինձ Զիթրոնը: «Պատճառը, որ PR-ով զբաղվողները սիրում են այս տոնը, նրանում է, որ շատերն են գրում Վալենտինի մասին: Դուք դիտում եք տեխնիկական հայտարարություններ կամ սպառողական հրատարակություններ, և տեսնում եք այս աղոտ վերնագրերի շարքը` «Իքս առաջարկություն Վալենտինի օրվա համար» և այլն, և այլն: Բացի այդ, քանի որ տոնի սահմանները չափազանց լայն են, գրեթե սահմանափակում չկա, թե ինչ կուղարկվի այդ օրվա կապակցությամբ: Սոցիալական ոլորտի հետ կապված առաջարկություններ հիմարների համար: Ստուգեք:
Հոգեցունց կադրեր սարդ կապիկների հանդիպման մասին, և այս կապիկի անունով կիսվում են առաջին երեք տառերով` որպես «Վալենտինի»: Իհարկե, բառախաղ է: Սեքս որոնող ծրագիր` «Անհնազանդ Կուպիդոն խաղա՞նք»: Կազմակերպություն է, որը աննշան կապ ունի շոկոլադի կամ կոնֆետի հե՞տ: Ծանոթությունների կայքի հետազոտության տվյա՞լներ, որը հուսահատորեն փորձում է ավելացնել իր պրոֆիլները: Այո, անցեք և այս ամենը դեն գցեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ