Fact.am-ը գրում է․
Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն Ձեզ Ձեր երեխաների հետ ճիշտ դաստիարակել և փոխհարաբերություններ կառուցել:
- Մի՛ ակնկալեք, որ Ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին Դուք եք, կամ ինչպես Դուք եք ուզում: Դաստիարակությունը երեխային պետք է օգնի գտնել իրեն, ոչ թե կրկնօրինակել Ձեզ:
- Մի՛ պահանջեք կամ ակնկալեք, որ երեխան գնահատի և վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ արել եք: Դուք նրան կյանք եք տվել, նա էլ մեկ ուրիշին կյանք կտա և այդպես շարունակ. սա գոհաբանության անշրջելի ընթացք է:
- Դաստիարակության ընթացքում Ձեր վիրավորանքների համար «վրեժի առարկա» մի դարձրեք երեխային: Հիշե՛ք ժողովրդական խոսքը. «Ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:
- Երեխայի խնդիրներին վերևից մի նայեք. ամեն ոք էլ կյանքում դժվարություններ ունի, գուցե երեխաներն ավելի շատ, քանի որ դեռ դրանք հաղթահարելու փորձ չունեն:
- Մի՛ նվաստացրեք երեխային դաստիարակության ընթացքում, հիշե՛ք, որ երեխաներն էլ արժանապատվություն ունեն:
- Մի՛ տանջվեք այն մտքից, որ ինչ որ բան չեք կարողանում անել Ձեր երեխայի համար: Այլ տանջվեք այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող եք անել, բայց չեք անում:
- Հիշե՛ք, եթե երեխայի համար Ձեր արածը մինչև վերջ չեք հասցրել, դա նույնն է, թե ոչինչ չեք արել:
- Սովորեք սիրել նաև ուրիշի երեխաներին: Երբեք ուրիշին մի՛ արեք այն, ինչ չէիք ուզենա, որ Ձեր երեխային անեին:
- Սիրեք Ձեր երեխային այնպիսին, ինչպիսին որ կա. անտաղանդ, անհաջողակ, փոքր, թե արդեն հասուն: Ուրախացեք երեխայի հետ շփումով, քանի որ երեխան տոն է, որ դեռ Ձեզ հետ է:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/43913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել