Ներքաղաքական իրավիճակը ժողովրդին բաժանել է սևերի ու սպիտակների, մերոնց և ձերոնց: Տարատեսակ հակամարտություններում տուժողի կարգավիճակում, ի վերջո, մարդն է հայտնվում: Կոնֆլիկտն իր զարգացման փուլերն ունի: Կոնֆլիկտային գործողությունը պայքար է, որում մի կողմի գործողությունները հանդիպում են հակառակ կողմի հակազդեցությանը: Կոնֆլիկտն, ըստ էության, սկիզբ է առնում միջադեպից, ապա էսկալացիայի փուլ մտնում, որտեղ կոնֆլիկտն աստիճանական զարգացում է ապրում` իրացվելով կողմերի հակընդդեմ գործողություններով: Կուլմինացիան էսկալացիայի բարձրակետն է, ինչը պայթունավտանգ իրավիճակ է խոստանում, սակայն ամեն ինչ կախված է կողմերի քայլերից: Այս ներքաղաքական կոնֆլիկտը կարգավորելու ուղիներ պետք է որոնվեն: Երկու բան պետք է հասկանան կողմերը կոնֆլիկտի հաղթահարման համար` կոնֆլիկտի գինը և կոնֆլիկտից դուրս գալու գինը:
Հակամարտությունների կարգավորման բանալին հաղորդակցման մեջ է` գրագետ և կոռեկտ հաղորդակցվելու: Մեկ բան հստակ է, ինչքան վատ երևույթի մասին խոսում ես ու խոսում ես ագրեսիվ, մրցակիցդ է հայտնվում դրական լույսի ներքո: Քարոզչության դեպքում էլ ավելի վտանգավոր է, որովհետև քարոզչությունը միակողմանի գործընթաց է: Կո՛չ եմ անում օգտագործել սոսկ PR տեխնոլոգիաներ. իշխանություն-հասարակությու
Թե չէ մարդկանց բարևելն էլ է դիտարկվում «մերոնք-ձերոնք» սխեմայի շրջանակում:
Հ.Գ. Երբ Ալեքսանդր Մակեդոնացին պատրաստվում էր արշավել ամազոնուհիների վրա, այսպես մտածեց. «Եթե ես հաղթեմ, իմ փառքը դրանից չի մեծանա, իսկ եթե նրանք ինձ հաղթեն, դա սարսափելի խայտառակություն կլինի: Կասեն՝ կանայք հաղթեցին Ալեքսանդր Մեծին»: Եվ նա չեղյալ հայտարարեց այդ արշավանքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152787093799671&set=a.478275929670.256010.758809670&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել