Impoqrik.am-ը գրում է.

Երեք երեխաների հայր,  «Երեխայի ծնվելուն  սպասող հայրը. փաստեր», «Խորհուրդներ ապագա հայրերին» և հայրության թեմայով մի շարք այլ գրքերի հեղինակ Արմին Բրոթը ներկայացնում է, թե ինչ անակնկալների կարող են հանդիպել նորաթուխ հայրիկները:

Բրոթը փաստում է ,որ փոքրիկի ծնվելուց կարճ ժամանակ անց գրեթե ամեն նորաթուխ հայրիկ «բախվում է» հանկարծահաս իրականությանը. նա հայրիկ է` նոր

պարտավորություններով, նոր ակնկալիքներով: Սովորաբար այս գիտակցությունը տղամարդիկ ունենում են սիրելի կնոջն ու փոքրիկին հիվանդանոցից տուն տանելիս, ոմանք էլ`մի քանի օր անց միայն:

Խառնաշփոթ

Փոքրիկի կյանքի առաջին մի քանի ամիսներին հայրիկի մոտ միմյանց հակասող զգացողություններ են առաջանում. մի կողմից`ուժ և հպարտություն, որ կարողացել է  նոր կյանք, նման հիասքանչ էակ ստեղծել, մյուս կողմից՝  անօգնականության զգացում, որ չի  կարողանում բավարարել ու երբեմն անգամ հասկանալ իր  փոքրիկի կարիքները:

Սիրո նոր, մի այլ տեսակ

Ձեր փոքրիկի հանդեպ տածած սերը մի նոր, սիրո բոլորովին այլ տեսակ է, որ մինչ այդ երբևէ չեք զգացել ու նման բան չեք զգում որևէ  մեկ այլ անձի նկատմամբ:

Երկակիություն

Մի օր կարող եք նայել Ձեր փոքրիկին և զգալ, որ երեկվա կիրքն այսօր փոխարինվել է  դատարկությամբ: Գիտե՞ք, արդյոք, այդ երեխային, հոգ տանու՞մ եք նրա մասին: Գուցե ցանկություն առաջանա թողնել ամեն ինչ ու նոր կյանք սկսել մի այլ տեղում: Վստահաբար հաջորդ ակնթարթին անտանելի մեղավոր կզգաք ձեզ: Այն, որ մշտապես ձեր փոքրիկին խելագարի պես չեք սիրում, չի նշանակում, որ վատ հայր եք: Երկակիությունը հայր լինելու բնականոն բաղադրիչ է, որը ձեզ կուղեկցի  ողջ կյանքի ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել