Interpress.am-ը գրում է․

Ուղիղ 100 տարի անց Հայ քրիստոնյաների Ցեղասպանությունը չարիքի պատկերավոր հիշեցում և զգոնության կոչ է, քանի որ Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաները մինչև օրս հետապնդվում են, «Dallas Baptist University»-ի ունկնդիրներին ասում է այդ ոճրագործությունների փորձագետը:

Հայոց Ցեղասպանությունից փրկվածների թոռ Արտյոմ Տոնոյանը «Dallas Baptist» համալսարանում փետրվարի 9-ին T.B. Maston ամենամյա  դասախոսությունների ժամանակ ներկայացրել է իր ժողովրդի կոտորածներն ու դրա մերօրյա հետևանքները:

Հայերը, ովքեր որպես քաղաքական սուբյեկտ առաջացել էին Ք.Ա. 3-4-րդ հազարամյակներում, բնակեցնում էին ժամանակակից Թուրքիայի մի մասը, նշել է Մինեսոտայի համալսարանի գլոբալ հետազոտութունների Twin Cities’ Institute –ի դասախոս և Միննեապոլիսի  «East View Information Services»-ի գիտաշխատող Տոնոյանը, ով Դալլասի և  Բեյլորի  համալսարանների շրջանավարտ է:

Տոնոյանը պատմել է, որ հայկական մշակույթն ու հասարակությունը դարերի ընթացքում բազմաթիվ վայրէջքներ և վերելքներ են ունեցել: Քրիստոնեության տարածումը նրանց մոտ սկսվել է 1-ին դարում, երբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները  Փոքր Ասիա իրենց ճանապարհորդության ընթացքում պատմել են Քրիստոսի մասին: Նրանք 301 թվականին  առաջինն են քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն` Հռոմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ:

Սակայն իսլամի աճին զուգահեռ «հայոց քաղաքակրթության   գոյության ճգնաժամ է սկսվում, -ավելացրել է նա,- հայերին հարկադրում էին իսլամ ընդունել»:

Ամբողջությամբ իսլամ ընդունած Օսմանյան կայսրությունը, ով տարածաշրջանում 2-րդ հազարամյակի ընթացքում գերիշխող դիրք ուներ, խտրականություն էր դնում հայ քրիստոնյաների նկատմամբ, պատմում է նա: Օրինակ, հայերը զենք կրելու իրավունք չունեին և չէին կարող դատարանում  վկայություն տալ: Նրանք ձի ունենալու իրավունք  չունեին, նաև չէին կարող իրենց մուսուլման հարևաններից ավելի բարձր տուն կառուցել:

Հայերն առանձնացվել էին որպես «չարիքի պատճառ»

Օսմանյան կայսրության հոգեվարքի վերջին` 18-րդ և 19-րդ դարերի ընթացքում  «հայերն առանձնացվել էին որպես չարիքի պատճառ» և «պորտաբույծներ»,-ավելացրել է նա: Երիտասարդ թուրքերը գտնում էին, որ հայերը կարող են իրենց վնասել, քանի որ, չնայած քաղաքական խտրականություններին, նրանք տնտեսապես ծաղկում էին և վերահսկում Օսմանյան կայսրության տնտեսությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել