255E7D5E00000578-0-image-a-47_1423183235597Mediamonitor.am-ը գրում է․

Ոչինչ ավելի լավ չի կարող ամբողջացնել ժամանակակից դաստիարակությունը, քան լոզունգներով վերնաշապիկները: Դուք ծանոթ եք դրանցից մի քանիսին, օրինակ՝ «Հայրիկի արքայադուստր» կամ «Երեխա No.1»:
Վստահ եմ, մեր ծնողները կարող է և սիրել, նույնիսկ պաշտել են իրենց երեխաներին, բայց նրանք երբեք չեն հայտարարել աշխարհին, ինչպես նաև մեզ մեր առավելությունների մասին: Չկարծեք, որ սա սիրո պակասի արդյունք է: Տարիներ առաջ դաստիարակությունը այլ էր, եթե նույնիսկ համեմատական անցկացնենք 70-ականների և 80-ականների հետ: Սերունդների մեջ կար որոշակի սահմանազատում: Երեխաների մեծ մասը հիմնականում գիտեին իրենց տեղն ու դերը: Նույնը չենք կարող ասել ժամանակակից աշխարհում ապրող երեխաների մասին: Այնպես չէ, որ ներկայիս երեխաները պարզապես զբաղեցնում են ծնողների երեխայակենտրոն սրտի պատվավոր հորիզոնականները: Այդ մասին գիտեն նաև իրենք՝ երեխաները: Եվ դա է պատճառը, որ այժմ մենք ականատես ենք լինում ավելի հակահասարակական, եսակենտրոն և վատ վարքագծին, քան երբևէ:
Լիատ Հուղես Յոշի կողմից գրված «Հնաոճ դաստիարակությունը արդի աշխարհում» գիրքը խորհուրդներ է տալիս, թե ինչպես դարձի բերել երես առած երեխաներին:

Կան նաև խորհուրդներ ուղղված փխրուն ծնողներին՝ լինել ավելի հաստատակամ, խրախուսել ամենօրյա կենցաղային աշխատանքները, լավ վարքագիծը և անջատել WiFi-ը:

Ես կարող եմ հիշել մի դեպք, երբ վերջերս փորձում էի դուրս գալ սրճարանից: Մուտքի մոտ, հատակին խաղում էին երկու մանկահասակ երեխաներ, իսկ նրանց ծնողները ինքնամոռաց ժպիտով հետևում էին նրանց: Չցանկանալով հրելով դուրս գալ՝ սպասեցի, որ երեխաները զգան իմ ներկայությունը և մի կողմ քաշվեն: Կամ գուցե սխալվեցի՝ մտածելով, որ ծնողները կզգաստացնեն իրենց երեխաներին՝ ասելով իրենց ինչ անել: Ոչինչ դուրս չեկավ: Սպասեցի-սպասեցի և վերջում հուսախաբ ինքս էի ստիպված մի կողմ քաշվելու հրաման տալ իմ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ վճռական ձայնով:
Լուրջ բան չէ՞: Թերևս ոչ: Բայց վերջերս մեկ ուրիշ սրճարանում, այս անգամ երկաթուղային կայարանում, իմ սեղանի կողքի սեղանին հավաքված էին մի խումբ երեխաներ, ովքեր վիճում էին, միմյանց վրա շպրտում էին սնունդը և բղավում ամենաբարձր ձայնով: Նրանց մոտ գտնվելը հոգնեցուցիչ էր: Եվ նրանց ծնողները կանգնած նրանց մոտ ոչինչ չէին ձեռնարկում: Ես կարող էի այդ շարքը շարունակել: Մեզանից քանի՞սն են հիասթափվել, երբ երեխաները խփել, բղավել են ծնողների վրա, քնի ժամին չեն քնել, երբեք չեն օգտագործել խնդրում եմ և շնորհակալություն բառերը, և խոժոռվել են, երբ ստացել են իրենց պահանջներին չհամապատասխանող նվեր:
Կարճ ասած, շատ ու շատ ժամանակակից երեխաներ, որոնք շատ դեպքերում սիրված են, դառնում են անքաղաքավարի, եսակենտրոն և բացարձակապես զուրկ հաղորդակցման ունակություններից, որոնցով կառաջնորդվեին ողջ հասունության ընթացքում: Եվ կարգապահություն և լավ վարքագիծ չպահանջելու համար գլխավոր մեղավորները միայն ու միայն նրանց ծնողներն են:
Այնպես չէ, որ ես խելակորույս հետհայացք եմ գցում դեպի երեխաների դաստիարակության ոսկե դարաշրջան: Ես չեմ պաշտպանում վիկտորիանական ժամանակահատվածը, հանդիպած, բայց երբեք չլսված մոտեցում: Նման բաներից հեռու եմ:
Ոչ էլ ընդունում եմ մարմնական պատիժը. դա դրական արդյունք չի տալիս և որպես լուծում կհանգեցնի բռնության:
Ավելին, կասկած չկա, որ երեխաներին որպես անհատականություն ընդունելը, նրանց տարաձայնությունները հարգելը և ընկերակցությունը օգնում է մեզ դաստիարակել երիտասարդներ շատ ավելի առողջ ինքնագնահատականով և ուժեղ կամքով:
Բայց մենք ստիպված ենք անհապաղ որոշ քայլեր ձեռնարկել, նախքան կստեղծենք եսասեր փոքրիկ կայսրերի մի ամբողջ սերունդ, ովքեր անկարող կլինեն ապրել իրական աշխարհում: Որպես դաստիարակության փորձագետ, ես որոշեցի գրել իմ նոր գիրքը՝
« Հնաոճ դաստիարակությունը արդի աշխարհում», որով փորձեցի ստեղծել դաստիարակության համար մի նոր նախագիծ՝ չկորցնելու արժեքավորը՝ հրաժարվելով ոչ պիտանիից:
Ես խորապես համոզված եմ, որ եթե ոչ մի քայլ չձեռնարկվի, մեր երեխաները անկարող կլինեն ընկերներ ձեռք բերել կամ գտնել և պահպանել լավ աշխատանքը:
Ծնողները, ովքեր չեն կարող հեռու պահել իրենց երեխաներին նորարական սարքավորումներից և iPad-ից, խորհուրդ է տրվում երեկոյան որոշակի ժամի ուղարկել խիստ հաղորդագրություն WiFi-ը անջատելու վերաբերյալ:
Դրան գումարած, եթե մենք վերաբերվենք մեր երեխաներին որպես փոքր աստվածների, ավելի մեծ աշխատանք կստեղծենք ինքներս մեզ համար:
Պահանջեք օգնել տնային գործերում: Ինչու՞ ներկայիս երեխաների մեծ մասը սեղանը չեն հավաքում և ամանները չեն լվանում, ինչպես մենք էինք սովորաբար անում:
Ինչու՞ նրանք ստիպված չեն առօրյա ծախսերի համար գումար վաստակել մեքենա լվալով կամ մաքրելով: Ճիշտ է, ներկայում երեխաները շատ տնային հանձնարարություններ ունեն կատարելու, բայց շատ կարևոր է կատարել կենցաղային աշխատանքներ:
Մենք նույնպես չպետքէ երեխաներին չափից ավելի հաճույք պատճառենք: Վերջ տվեք մշտական շրջագայություններին, անհաշիվ սիրելի զբաղմունքներին, զվարճություններին և գնումներին: Դա ոչ միայն ազդում է մեր գրպանի վրա և ընթացքում հալումաշ անում մեզ, այլ նաև մենք հնարավորություն չենք տալիս երեխաներին զարգացնել կյանքի հիմնական հմտությունները՝ ձանձրույթը հաղթահարելու համար: Ավելին, գիտնականները բացահայտել են, որ չծրագրված ժամանակը նպաստում է երեխայի զարգացմանն ու ստեղծագործ լինելուն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երեխաները այնքան էլ երջանիկ չեն հիմա, քան նախորդ տասնամյակներում: Փաստորեն վիճակագրությունը տխուր է, քանի որ դեռահասների շրջանում ավելացել է դեպրեսիաները, անկանոն ռեժիմով սնվելը և այլն:
Կոփելու համար պարտադիր չէ սովորեցնել էթիկայի անիմաստ կանոններ: Ոչ, ես չեմ ուզում նստել երեխայի (չափահասի) դիմաց, ով թափթփված է ուտում, բայց հրճվում եմ, երբ նրանք ճիշտ են օգտվում անձեռոցիկից:
Հավասարապես սա վերաբերում է չափահասներին: Ես չեմ ուզում հուսահատ նստել, օրինակ, երբ ինձ շրջապատողները անթարթ նայում են իրենց պլանշետներին կամ սմարթ հեռախոսներին, երբ փորձում եմ խոսել նրանց հետ:
Ինձ դուր է գալիս այն փաստը, որ մենք ներկայումս ավելի շատ ենք հարգում մեր երեխաներին, բայց այդ հարգանքը իր մեջ ներառում է և՛ բացասական, և՛ դրական կողմեր:
Եվ մենք պետք է վստահ լինենք, որ ազատելով մեր երեխաներին դաժան, բռնակալական ստանդարտներից, չենք ստեղծում մի աշխարհ, որտեղ ոչ ոք ոչնչի համար պատասխանատվություն չի կրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել