Shabat.am-ը գրում է․

Ռուսաստանի ՊՆ-ն ամերիկյան իշխանության վերջին մեղադրանքերը Դոնբասում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ որակել են որպես «գուշակություն սուրճի նստվածքով»: Այս մասին հայտնում է «Զվեզդա» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղար Ջեն Պսակին հայտարարել էր, որ մեծ քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա է հատել ուկրաինական սահմանը, իսկ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պոյտը արբանյակից արված լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում են ռուսական հրետանային համակարգերը Ուկրաինայում:

«Մենք ոչ մի նոր բան չենք լսել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարության մեջ, իբր Դեբալցևոյում ռուսական հրետանային համակարգերի ներկայության վերաբերյալ»,-հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ի տարբերություն ամերիկյան հետախուզության՝ ռուսական ռազմական գերատեսչությունում սուրճի նստվածքով գուշակությունները չեն համարել հարյուրտոկոսանոց հաստատուն վկայություն որևէ տեղեկատվության համար»,-ասել է Կոնաշենկովը: 

Հիշեցնենք, որ, համաձայն Մինսկում «նորմանդական քառյակի» կողմից ձեռքբերված համաձայնությանը, փետրվարի 15-ին 00:00-ից կողմերը պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել