«Մենք վերջապես կարողացանք հաղթել երկու խաղերում իրար հետևից և դրանից իրոք լավ ենք զգում», - ասել է Բորուսսիայի մարզական տնօրեն Միխաել Զորկն այն բանից հետո, երբ ակումբ 4-2 հաշվով հաղթանակ տարավ ուրբաթ օրը կայացած Բավարիա-Մայնց հանդիպումում։ «Մենք կարող ենք վայելել այս հաղթանակը»,- ասել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպպը։ Բորուսսիայի մարզիչը այս հանդիպումն անվանել է «վեց բալանոց», բայց շտապել է զգուշացնել յուրայիններին, որ պետք է ավելի կայունացնել իրենց խաղը, քանի որ մյուս հանդիպումներում ավելի հեշտ չի լինելու։

«Ամբողջ մրցաշրջանը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ մեզ համար։ Մայնցի խփած առաջին գնդակը տհաճ անակնկալ էր մեզ համար, բայց մենք շատ լավ արձագանքեցինք դրան ու կարող էինք հավասարվել հաշվում գրեթե անմիջապես՝ Մարկո Ռոյսի ու Շինջի Կագավայի խաղի շնորհիվ։ Դադարի ժամանակ ես ասացի խաղացողներին, որ մենք կստանանք մեր հնարավորությունները, եթե շարունակենք մեր խաղը։ Մենք երկրորդ գնդակից լավ պաշտապնվեցինք, բայց շարունակեցինք համառել, ուստի սա լրիվ արժանի 4-2 հաշիվ էր, որովհետև տղաներն, իրոք, լավ գոլեր խփեցին։ Սա վեց բալանող խաղ էր մեզ համար, ու մենք հաղթեցինք խաղում։ Հիմա մենք հավասարվել ենք մեր բալերով Մայնցի հետ, և մենք պետք է կայունացնենք մեր խաղը, որովհետև առաջիկա հանդիպումներն ավելի դյուրին չեն լինելու»,- ասել է Կլոպպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել