Imyerevan.com-ը գրում է․
Մոխրագույնի երանգների առաջացրած ֆորորի, հայ հանդիսատեսի ակնհայտ չտեսության, ֆիլմի ցածր վարկանիշի ու դահլիճում տիրած կանանոցի մասին:
Ամեն անգամ, երբ հայկական կինոէկրան պետք է բարձրանա որևէ էրոտիկ ֆիլմ, բոլորը շունչները պահած սպասում են՝ ինչպիսին կլինի հասարակության արձագանքը: Անցած տարվա լարսֆոնթրիերյան դառը փորձը ցույց է տվել՝ ոչ մի լավ բան չարժե ակնկալել: Այս տարի ոչ միայն հայ ընթերցասերները, այլև ամբողջ աշխարհի աղջիկները («Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի թիրախը հենց նրանք են) շունչները պահած սպասում էին ֆիլմի պրեմիերային: Մեծ աղմուկ հանած գրքի հաջողությունն առավել, քան պարզ է. այն էրոտիկ սիրավեպ է:
Քրիսթիան Գրեյը, ում հիսուն երանգներն ակտիվորեն քննարկում է աշխարհը, սովորական սադիստ է, սակայն դա դրսևորվում է միայն սեքսում: Նա իրեն անվանում է «դոմինանտ»՝ կանանց հետ հարաբերություններ կառուցելով BDSM ֆորմատով: Այդ թեթև էրոտիկ ֆիլմը հայկական մեծ էկրաններին առնվազն սադրիչ էր տեսնել: Նկատեք, ոչ թե կինոակումբներում կամ վատահամբավ «Երևան» կինոթատրոնում, այլ «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում:
Պրեմիերայի օրը փետրվարի 12-ն էր՝ սուրբ Վալենտինի նախօրեն: Սեանսը ժամը 10-ին էր, սակայն 9-ից արդեն կինոթատրոնի նախասրահում ու դրամարկղի շուրջը մարդաշատ էր, ավելի ստույգ՝ աղջկաշատ: Բոլորը քթի տակ ծիծաղում էին, ծանոթներն իրար բարևելուց հետո ասում նույն բանը՝ «Հիմարություն կլինի, էլի»: Պատճառն այն էր, որ առավոտյան արդեն հայտնի էր ֆիլմի համաշխարհային միջին վիճակագրական ռեյթինգն ըստ հանդիսատեսի՝ 3.3: 10-ը բալից… Պարզ դառնալու համար նշեմ, որ միջին հաջողության ու որակի ֆիլմերի ռեյթինգը մոտ 7 է:
Ինչևէ, միայն աղջիկներից և կանանցից բաղկացած հանդիսատեսը ճիշտ ժամին մտավ դահլիճ: Նրանցից ոմանք քաղաքի հայտնի կինոմանուհիներն էին, որոնք ակտիվ մասնակցում են մուվի քուիզերի այս կամ այն փաբում ու սրճարանում: Մյուսները սադո-մազո տեսել էին հայտնի «Գայթակղություն» և «Հիմնական բնազդ» ֆիլմերում: Դա երևաց ֆիլմի ժամանակ հնչած շշուկներից՝ թե բա տեսեք, լողասենյակի տեսարանը ինչ-որ ծանոթ են, իսկ հերոսուհու սանրվածքը իսկը Անջելինա Ջոլիի վարսերը:
Ֆիլմն արդեն սկսվել էր, երբ ուշացած մտավ մի զույգ: Աղջիկն ու տղան նստեցին դիմացի շարքերում: Դահլիճը թնդաց. նա Ադամի ցեղի միակ ներկայացուցիչն էր… չէր ուզում ընկերուհուն տետ-ա-տետ թողնել Քրիսթիան Գրեյի իդեալական կազմվածքի հետ: Ֆիլմի ընթացքում հնչած բոլոր սեքս տերմինները, իսկ ավելի ստույգ նրանք, որոնք լայնորեն չեն կիրառվում հասարակության մեջ, օրինակ՝ «անալ ֆիսթինգը», իրարանցում ստեղծեցին դահլիճում: Վեցերորդ շարքի աղջիկները ծիծաղից մահամերձ էին լինում: Նրանց ակնհայտորեն ընդհանրապես դուր չեկավ ֆիլմը, ամբողջ սեանսի ժամանակ նրանք պարզապես հեգնում էին սեքս իրավիճակները:
Ֆիլմի կուլմինացիան առաջին մերձեցման տեսարանն էր: Երբ Գրեյը հանեց Անասթեյշայի տաբատը՝ վառ լույսի ֆոնին երևացին աղջկա ոտքերի մազիկները: Դա արված էր դիպմամբ, ֆիլմի ստեղծողները յուրահատուկ էսթետիկայով աշխարհ տեղափոխեցին հանդիսատեսին, որը, իրականում, ոչ միշտ է էսթետիկ:
Երբ տղան սառույցը բերանում սկսեց «ճամփորդել» աղջկա մերկ մարմնի վրայով, բոլորս հիշեցինք «9 ½ շաբաթ» կուլտային ֆիլմը: Ինչպես և Միքի Ռուրկի և Քիմ Բեյսինջերի դեպքում, այստեղ նույնպես հերոսուհու աչքերը կապած էին: Գաղափարի «չամիչն» այն էր, որ հերոսուհին առաջին անգամ է ստանում նման գերբնական հաճույք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ