Յուրաքանչյուր տղամարդ արժանի է իր կնոջը, և հակառակը: Հարցումների արդյունքներից կարելի է անել հետևյալ հետևությունները. կինը պետք է այնքան խելացի լինի, որ տղամարդը հավատա, թե կինը խելացի է: Իսկ ինչո՞ւ չխաբել տղամարդկանց, սիրելի կանայք: Չէ՞ որ դա շատ հեշտ է: Չէ՞ որ նրանք խելացի գրքեր չեն կարդում, հոգեբանների նոր գյուտերի մասին տեղյակ չեն, իսկ կանայք միշտ տեղեկացված են: Այն ամենից հետո, երբ կուսումնասիրեք տղամարդկանց և ուժեղ, և թույլ կողմերը, նրանց գրավելն իրենից դժվարություն չի ներկայացնի:
Տղամարդիկ կարծում են, որ կինը պետք է լինի խնամված և միաժամանակ չանցկացնի երկար ժամանակ լոգարանում: Նրանց կարծիքով՝ կինը պետք է լինի ճկուն շփման մեջ և կարողանա իրեն ճիշտ դրսևորի: Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կանայք կրծում են եղունգները: Կան տղամարդիկ, ովքեր նյարդանանում են, երբ տեսնում են այն արժանիքները, որոնցով բնությունն օժտել է կանանց:
Իհարկե, տղամարդիկ միայն արտաքին գեղեցկությանը չեն ուշադրություն դարձնում: Ամենալավ ձևով տղամարդկանց աչքերով արտահայտվել է կինոդերասան Ալեքսանդր Աբդուլովը. «Սեքսուալությունը կախված է բուրմունքից, հպումներից, գիտակցությունից: Կան կանայք, երբ հպվում ես, սկսում ես ցնցվել, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան չկա, իսկ մյուսն ուղղակի իդեալ է, հրաշալի ֆոտոմոդել, բայց քեզ չի ձգում»:
Ամբողջական՝ լսել հոլովակում