Ինչ հիվանդություններ կարող է առաջացնել շրթներկը և ինչպես ընտրել անվնաս շրթներկAroxj.am–ը գրում է.

Կանանց ու աղջիկների ամենագլխավոր զենքերից մեկը՝ շրթներկն է: Կանայք հաճախ այն գործածում են օրը մի քանի անգամ առանց մտածելու դրանում պարունակող վնասակար նյութերի մասին, որոնք արդյունքում հայտնվում են մարսողական համակարգում: Գիտնականները հաշվարկել են, որ եթե կինը մեկ օրվա ընթացքում 2-3 անգամ թարմացնում է շրթներկը, ապա նրա ստամոքսում հայտնվում է մոտ 17 մլգ շրթներկ: Միջինում կանանց օրգանիզմում կյանքի ընթացքում հայտնվում է 18 կիլոգրամ շրթներկ: Կարդացեք նաև Ինչպե՞ս ընտրել անվնաս կոսմետիկա

Իսկ շրթներկի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ վնասակար քիմիական նյութեր՝ ծանր մետաղներից մինչև ներկարարներ, որոնք բացասաբար են ազդում առողջության վրա:

Ի՞ՆՉ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՇՐԹՆԵՐԿԸ  ԵՎ ՈՐԸ  ԻՆՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ

Կապար

Գրեթե բոլոր շրթներկերի բաղադրության մեջ կա կապար: Հենց կապարի գործածումն է շրթներկի այս կամ այն գույնին տալիս փայլ ու գույն: Սակայն կապարը պարունակում է մեծ քանակությամբ տոկսիններ: Հայտնվելով օրգանիզմում այն առաջացնում է թունավորում: Մասնավորապես էժան ու անորակ շրթներկերը ավելի շատ են պարունակում կապարի քանակություն, քանի որ նրա հատկությունը, այլ նյութերով փոխարինելը ավելի թանկ է:

Ի՞նչ հիվանդությունների կարող է հանգեցնել

Կապարի մեծ քանակությունը, որը արդյունքում հայտնվում է ձեր օրգանիզմում, կարող է առաջացնել հորմոնալ խախտումներ, անպտղություն, երբեմն այն կարող է դառնալ ինֆարկտի պատճառ:

Գլիցերին

Գլիցերինը հատկապես մեծ քանակությամբ պարունակում են այսպես կոչված հարթեցնող շրթներկերը: Եթե շրթներկի բաղադրության մեջ գլիցերինը 50 տոկոսից ավելի է, ապա այն հանգեցնում է մաշկի գերչորացման: Շրթներկ գնելիս անպատճառ ստուգեք գլիցերինի քանակը, եթե այն 50 տոկոսից ավելի է, ապա մի գնեք այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել