Մարդը նման է ընկույզի: Ներսում նուրբ է, սննդարար, բայց ինքնապաշտպանության համար պատված է աշխարհի թելադրած պայմանականությունների կեղևով: Եթե զգուշորեն հեռացնես կեղևը, կկարողանաս վայելել միջուկը՝ դրանով երջանկացնելով և՛ նրան, և՛ քեզ: Եթե բռի լինես, կեղևի հետ միջուկն էլ կկոտրես: Արդյունքում դժգոհ կմնան երկու կողմն էլ: Երբեմն էլ զգուշորեն ես կոտրում, բայց միջուկը կամ չորացել-փտել է արդեն, կամ կերվել որդերի կողմից: Ափսոսում է մեկը` ուշացողը: Նա, ումից ուշացել են, արդեն չի էլ զգա ոչինչ, նրա համար միևնույն է:
Շատ եմ ուզում, որ ամեն մեկն իր բաժին բարակ կեղևով առողջ ընկույզը գտնի: Անգամ եթե կուռ լինի, կարողանա կոտրել առանց փշրելու:
Երջանիկ եղեք, չէ, ավելի ճիշտ է` երջանիկ լինեՆք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել