Shabat.am-ը գրում է․

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկան հասակում, մինչդեռ տղամարդիկ հասնում են իրենց սեքսուալ գագաթնակետին 33 տարեկանում: Այս մասին գրում է The Dailymail պարբերականը:Ուսումնասիրությանը մասնակցել է 1281 մարդ:
Նախկինում ընդունված էր համարել, որ տղամարդկանց սեքսուալ գագաթնակետը 18 տարեկանն է, կանանցը՝ 30-ը:

Նոր հետազոտությունը նաև փաստում է, որ տղամարդիկ կորցնում են իրենց կուսությունը 18 տարեկան հասակում, կանայք՝ մի տարի շուտ՝ 17 տարեկան հասակում: «Ինչպես կյանքի մյուս ոլորտներում, սեքսում ևս նույնն է, ինչքան շատ ես զբաղվում դրանով, այնքան շատ ես հմտանում» – նշել է սեքսաբան Թրեյսի Կոքսը: Այսպիսով, տղամարդիկ 33 տարեկանում ավելի որակյալ սեքս ունեն, քան 18-ում, քանի որ 33-ում նրանք արդեն սովորում են վերահսկել իրենց օրգազմը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել