Interpress.am-ը գրում է․

Կասկած չկա, որ մեզանից շատերը կցանկանային բարելավել գիշերային քնի որակը: Գիշերվա ընթացքում շուռումուռ գալ, պտտվել, հաճախակի արթնանալ, դրանից հետո կրկին քնելու փորձեր, և հարց է՝  արդյոք մեր քունը կգա: Մենք մեր ննջարաններում տեղադրում  ենք այդ չարաբաստիկ պայծառ  էկրանները և ստանում ենք անհանգստության օրական չափաբաժինը, որը գլխի հետ դնում ենք բարձին՝ թվում է, սովորական ենթագիտակցական սովորություն, որը մեզ ավելի շատ անհանգստացնում է, քան հանգստացնում և թուլացնում:

Մարմինը կատարյալ հանգիստ վիճակի բերելու համար մենք կարող ենք անել մի բան, որի մասին երբևէ չենք մտածել՝ շնչել: Դուք ճիշտ եք կարդում: Սովորական շնչել-արտաշնչելը այսօրվա արագ զարգացող, ծանրաբեռնված հասարակության մեջ  դարձել է կորած արվեստ՝ դրանով իսկ մեզ զրկելով քունը կառավարելու լավագույն  (կարիք չկա նշելու անվճար) գործիքից : Շնչելու մասին պետք է մտածել, երբ սթրեսն հաղթահարելու և քնի խնդիրը լուծելու հարց է առաջանում՝ դրանով իսկ մի զարկով երկու նապաստակ սպանելով:

Ամեն գիշեր չարչարվու՞մ եք քնելու համար: Ուրեմն վերցրե՛ք շնչառական այս 6 հնարքները և փորձեք քնից առաջ:

Սկսեք դանդաղ

Մենք գիտենք, որ դուք դա արդեն փորձել եք: Սակայն ոչ այդքան արագ, իրականում մեզանից շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես կրծքավանդակով և թոքերով խորը շնչել, մի պահ պահել, ապա դանդաղ արտաշնչել:  Ձեր մարմինն ու միտքը  այս դանդաղ, խորը շնչառական վարժություններն անելու համար կենտրոնացնելը  նպաստում են միաժամանակ սրտի կրճատումների հաճախականության և արյան ճնշման նվազմանը՝ դրանով իսկ հանգստացնելով մեր ամբողջ համակարգը:

2010 թվականին կատարված հետազոտությունը նույնիսկ պարզել էր, որ շնչառության դանդաղ ձևը հնարավորություն է տալիս պարասիմպատիկ համակարգին (որը պատասխանատու է  մեր հանգստանալու կարողության համար), հաղթահարել սիմպատիկ նյարդային համակարգի լարվածությունը (որը կարգավորում է սթրեսի նկատմամբ մեր ավտոմատ ռեակցիան): Դանդաղ շնչելով՝ կզգաք, թե ինչպես է կրծքավանդակը լայնանում՝ հնարավորություն տալով թոքերին՝ լցվել օդով, ապա արտաշնչել սովորական դիրքով, ինչպես որ շնչում եք սովորաբար: Պառկե՛ք անկողնում մեջքի վրա և փորձեք 10 րոպե դանդաղ շնչել՝ նախքան ննջելը:

Փորձեք 4-7-8 տեխնիկան

Հայտնի բժիշկ Էնդրյու Ուեյլի համաձայն, ով ամբողջական առողջ ապրելակերպի ծրագրի հեղինակն է և Արիզոնայի Ինտեգրացված բժշկության կենտրոնի հիմնադիրը, հանգստացնող շնչառական վարժությունը, որն հայտնի է որպես 4-7-8 շնչառություն, կարող է քնից առաջ հրաշքներ գործել (նաև ցանկացած այլ ժամանակ, երբ դուք սթրեսի մեջ եք):  Տագնապալից միտքը հանգստացնելու համար նստեք անկողնում, ուղղեք ձեր մեջքը, լեզվի ծայրը սեղմեք ատամների վերևում՝ քիմքին: Մնալով նույն դիրքում՝ փակեք ձեր բերանը և քթով շնչեք՝ հաշվելով մինչև 4-ը, շնչառությունը պահեք մինչև 7 հաշիվը, ապա արտաշնչեք բերանով 8 հաշվին: Կրկնե՛ք այս գործողությունը 4 անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել