Կինը, աղջիկը, ով թույլ է տալիս իրեն խոսել բաց, տղամարդու բառապաշարով, հայհոյանքով, ինձ համար մեռնում է որպես իգական սեռի ներկայացուցիչ: Ինձ համար միշտ անհասկանալի է, թե ով է եղել նման աղջկա հայրը, որ նա էսպես է դարձել, ու ով է նրա ամուսինը, որ հանդուրժում է «նման հայհոյախոս տղամարդու» իր կողքին… Ու չկա արդարացում, թե բոհեմի ներկայացուցիչ է, պատվեր է կատարում ֆեյսբուքում փողով, կամ հայհոյանք չտվող սրբեր կան, որ իրենցից վատ վարք ունեն… Աղջիկը, կինը դադարում է իր գոյությունը հենց այն պահից, երբ թույլ է տալիս տղամարդու բառապաշարով խոսել… Իսկ նրանք դաստիարակում են վաղվա տղամարդկանց… Հետո էլ զարմանում ենք մեր հասարակության մեջ աղբի առկայությունից… Նման մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի կործանումը…
Հ.Գ. Տղամարդիկ, ովքեր պաշտպանում են նմաններին, կուզեի՞ն իրենց կողքին տեսնել նման քույր, ունենալ նման աղջիկ կամ կին…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/986629711347987
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել