Գիտնականները կապ են գտել սեքսուալության և արյան խմբերի միջև: Երկարատև սոցիոլոգիական հետազոտության արդյունքում, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, պարզվել է, որ սեքսուալությունը կախված է ոչ միայն արտաքինից և բնավորությունից, այլ նաև արյան խմբից:
Պարզվել է, որ առաջին խմբի արյուն ունեցողներին բնորոշ է ինչպես հզոր սեքսուալ խառնվածքը և սերը դեպի տարբեր փորձերի հանդեպ, այնպես էլ հավատարմությունը և անկախությունը:
Երկրորդ խմբի արյուն ունեցողները միգուցե չեն ցնցում իրենց սեքսուալ հրապույրներով, բայց փոխարենը հուսալի են, ինչպես ասում են՝ նրանց հետ թեկուզ կրակի մեջ կարելի է գնալ:
Այն մարդկանց, որոնց երակներում հոսում է երրորդ խմբի արյունը, բնորոշ է ռոմանտիզմը և զգայականությունը, որը նրանք արվեստով մատուցում են անկողնում:
Իսկ արյան չորրոդ խմբի ներկայացուցիչներն ընտրություն են անում ոչ թե բանականությամբ, այլ սրտով, սեքսուալ հարաբերություններում նրանց համար կարևոր դեր են կատարում վստահությունը և փոխադարձ զգացմունքների անկեղծությունը: