Վիճեցին, թե ո՞վ է ամենագեղեցիկ կինը: Մեկը սիրում է կրակոտ աչքերը, մյուսը` մոխրագույն աչքերը` երկնագույն երանգով, իսկ ոմանք էլ` շագանակագույն, ծիծաղկոտ աչքերը: Մեկին դուր է գալիս կարճ մազերը, մյուսին` երկարը, մինչև կրունկները հասնող: Մեկին դուր է գալիս սլացիկ, գեղակազմ հասակը, մյուսին` կարճահասակը, թեթևը: Եվ ամեն մեկին իր համար կարևոր նշանները թվում են միակ ճշմարիտը: Նրանց տարհամոզելու բոլոր փորձերը ոչ մի արդյունք չտվեցին: Գնացին կյանքում իմաստնացած մի ծերունու մոտ և ասացին. - Ահա մենք վիճեցինք, վիճեցինք և ոչ մի կերպ չենք կարողանում ընդհանուր եզրակացության գալ: Ասացե՛ք, հրգարժա՛ն մարդ, ինչպիսի՞ կինն է ամենագեղեցիկը: Ծերունին երկար նայեց ամպերից այն կողմ կապտին տվող հեռավոր լեռների գագաթներին և, պայծառ ժպտալով, պատասխանեց.
- Ամենագեղեցիկն այն կինն է, ում որ ՍԻՐՈւՄ ԵՆ:
Սաֆրոն Դանիլով



