Newsline.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ այսօր Մինսկում ստորագրված համաձայնագրերը «չեն երաշխավորում երկանաժամկետ արդյունքներ»: Օլանդը կարծում է, որ «առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն»: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Բրյուսելում, ուր ժամանել է այսօր՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրում է TACC-ը:

«Մենք պետք է պահպանենք զգոնությունը , շարունակենք ճնշումներ գործադրել և շարժվել նախանշված ուղղությամբ»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:

Ինչի՞ մասին է պայմանավորվել «նորմանդյան քառյակը»

Մինսկում Ուկրաինայի հարցով «Նորմանդյան քառյակի» հանդիպման գլխավոր ձեռքբերումն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ երկու փաստաթղթերի ընդումումն է: Խոսքը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների համատեղ հռչակագրի ու 2014-ի սեպտեմբերին ձեռք բերված մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված միջոցառումների փաթեթի մասին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել