ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ԱՅՍ ՍՏՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

Հարցս քեզ է ուղղված, հայ պատվարժան համայնք... Որպեսզի հարցիս իմաստը հասկանաս, մի ուրիշ հարց տամ: Ի՞նչ կպատահի, եթե ամենայն երեկո, մեր աննման ՀԱՅԼՈՒՐԻՑ հետո, սկսվի «Հայ Պոեզիա» ժամը... Ամեն աստծո երեկո... Եվ ի՞նչ բանաստեղծությամբ - ես կառաջարկեի Դանիել Վարուժանի «ՁՈՆԸ» - 


Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —

Ամեն աստծո երեկո: Ամեն օր: Կորչեին «Որբերը», մյուս բոլոր ողորմելի աղբերը: Ամեն երեկո մենք լինեինք մեր Հայրենիքի հետ, ամեն օր մեր սիրտը կանչեր՝— Քեզի ընծա՜, իմ հայրենիք... 

Եվ ապա, ամեն երեկո մենք մեր քնած ու վիրավոր երկրին ձայն տայինք Պաղտասար Դպիրի տողերով՝ 

- Զարթի՜ր, իմ նազելի, զարթի՜ր...

Գիտե՞ս ինչ կլիներ, հայ համայնք... Կլիներ զարմանալի բան, որ ասեմ՝ հավատալդ չի գա: Մեկ-երկու ամսում քո փառակալած աչքերը կբացվեին: Դու կնայեիր քո կյանքին, մեր կյանքին և կհասկանայիր, որ քեզ ներքաշել են աբսուրդի թատրոնի մեջ - և կորոտար քո ձայնը, որը կուղղեիր ինքդ քեզ ու քո կառավարիչներին: Ահա թե ինչ կասեիր.

- Առաջին նախագահ, գոռոզ ու անսիրտ կառավարիչ, քաշվիր սև ամրոցդ, մի՜ երևա, ամոթ է նայել այս արև-աշխարին...
- Երկրորդ և երրորդ նախագահներ, վերջացրեք ձեր հակամարտության մասին հին հեքիաթը, ասպարեզից հանե՜ք ձեր ցիվիլ և ոչ այնքան ցիվիլ մանեկեններին - իբրև ընդիմադի՜ր են, իբրև բևե՜ռ են... Ո՜վ էլ հավատաց... Թույլ տվեք մեզ ապրել: Դուք, ձեր եվրատեսիլները, կեղծ-երգի պետական թատրոնը, ողորմելը «աստղերը», սերիալները, պետական ծառայողները և մնացյալ ամեն ինչը խլել են մեր ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Ի դեպ, սահմանադրական իրավունքը:

Հայ համայնք, ծույլ համայնք, նորից որոտում եմ խուլ ականջիդ՝ ԱԶԱՏԱԳՐԻՐ ՄՇԱԿՈՒՅԹԴ, լսիր պոեզիադ, երգդ ու պարդ - և մի քանի ամսում նոր որակ կստանաս: Իբրև բուժող բժիշկ եմ ասում, ախտորոշումներդ դրված են...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել